8 տարում սերը վերածվեց սեփական քաղաքացիների հանդեպ վայրի ատելության, համերաշխությունը՝ «արյան» խելահեղ ծարավի

8 տարում սերը վերածվեց սեփական քաղաքացիների հանդեպ վայրի ատելության, համերաշխությունը՝ «արյան» խելահեղ ծարավի

Fri, 04 Sep 2026 17:31:14 +0400


Ի վերջո, դավաճանությունը, դեգրադացիան և ոչնչացումը միշտ սկսվում են հենց, այսպես կոչված, «նոր գաղափարների» և «կուշտ ապագայի» կրողներից։

Իշխանության եկած «կյանքի նոր տերերը» ի սկզբանե սեր և համերաշխություն էին քարոզում, բոլոր սրբերով երդվում էին իրենց հավատարմության մեջ Արցախին, հերթ կանգնած՝ խոնարհաբար գնում էին Կաթողիկոսի օրհնությունը ստանալու։

Անցավ ընդամենը ութ տարի։ Սերը վերածվեց սեփական քաղաքացիների հանդեպ վայրի ատելության, համերաշխությունը ՝ ընդդիմության և պարզապես անհամաձայնություն հայտնողների «արյան» խելահեղ ծարավի, Արցախի հանդեպ հավատարմությունը՝ «ադրբեջանական Ղարաբաղի» հանդեպ հավատարմության, իսկ Կաթողիկոսի օրհնությունը` Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ կատաղի թշնամանքի։

Դեգրադացիան հասել է այնպիսի աննորմալ մակարդակի, որ իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը շուրջօրյա շանտաժի են ենթարկում, վախեցնում և սպառնում ժողովրդին պատերազմով, եթե հանկարծ ժողովուրդը որոշի նրանց ուղարկել «հանգստի»։

Նրանք ամբողջ օրը խոսում են այն մասին, թե իբր «միլիոններ չեն կուտակել», բայց բավական է նայել նրանց հարկային հայտարարագրերին, և զարմանքով նկատում ես, որ երեկվա «կրքոտ հեղափոխականները» հանկարծ դարձել են էլիտար անշարժ գույքի և միլիոններով լի հաշիվների տերեր։
Նրանց համար անկախությունը Ռուսաստանի հանդեպ ատելությունն է և միաժամանակ թուրք և ադրբեջանցի մարդասպանների շահերի անձնվիրաբար սպասարկումը։

Ինքնիշխանությունը նույն այդ ամերիկացիներին ռազմավարական լոգիստիկայի փոխանցումն է։

Տարածքային ամբողջականությունը` բացառապես տարածքային «նվերներն» են Ադրբեջանին՝ Հայաստանի հանձնված ռազմավարական հանգույցների տեսքով։
Հասել է այնպիսի բացահայտ անհեթեթության, որ Փաշինյանին անկեղծորեն վրդովվեցնում է այն փաստը, որ դատական համակարգը գոնե ինչ-որ չափով, թեկուզ նոմինալ, անկախ է իշխանությունից։

Մտածեք մի պահ. երեկվա «ժողովրդավարները» բացահայտ և տեսախցիկների առաջ հայտարարում են, որ իրենց վրդովվեցնում է դատական համակարգի անկախությունը, ընդ որում՝ այդ ամենը ասում են ժողովրդի անունից։
Ի դեպ, ժողովրդի մասին։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանությունը ժողովուրդ է համարում միայն փոքրաթիվ, ագրեսիվ, իրենց հակահայկական քարոզչությունից բթացած մարդկանց այն խմբին, որը նույնիսկ իրենց կեղծված ընտրություններից հետո Հայաստանի բնակչության մեծամասնությունը չի կազմում։

Իսկ Հայաստանի ընտրողների մեծամասնությունը, որն իր ձայնը նրանց չի տվել, նրանց համար, ըստ էության, ատելի թշնամիներ են, կաշառակերներ և «ռուսի լրտեսներ», որոնց պետք է ճնշել, վախեցնել և նետել բանտեր։

Ահա և «իրական Հայաստանի» դեմքը, որն արդեն կասկածելիորեն հիշեցնում է «Արևմտյան Ադրբեջանը»։
Երկրի անկախությունը մեկ երկրի հանդեպ ատելությունը չէ՝ մյուսին հաճոյանալու համար։ Ինքնիշխանությունը սեփական պետության և սեփական ժողովրդի շահերից ելնելով՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունն է, այլ ոչ թե նրանց նկատմամբ, ովքեր ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ, բարձրաձայնվող ահաբեկումը…

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլը թքած ունի, թե ինչպիսին է իր խոսույթը՝ կեղծ, թե ճշմարիտ

Նիկոլը թքած ունի, թե ինչպիսին է իր խոսույթը՝ կեղծ, թե ճշմարիտ Sun, 25 Oct 2026…

12 րոպե ago

Կստեղծեն ռազմական կապի համար՝ հատուկ ինտերնետ

Կստեղծեն ռազմական կապի համար՝ հատուկ ինտերնետ Sun, 25 Oct 2026 19:30:24 +0400 Եվրոպական երկրներն ու…

27 րոպե ago

Արսեն արի տանենք տուն․ գեղեցիկ կադրեր Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքից

Արսեն արի տանենք տուն․ գեղեցիկ կադրեր Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքից Sun, 25 Oct 2026 19:25:05…

32 րոպե ago

COP 17-ի անցկացմաան օրերին նրանց չտեսա, երևի մաքրել են տարածքը․․․

COP 17-ի անցկացմաան օրերին նրանց չտեսա, երևի մաքրել են տարածքը․․․ Sun, 25 Oct 2026 19:15:14…

42 րոպե ago

Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ

Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Sun, 25 Oct 2026 19:12:39 +0400 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը…

45 րոպե ago

Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը

Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Sun, 25 Oct 2026 19:06:19…

51 րոպե ago