«Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել

«Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել

Fri, 04 Sep 2026 17:37:25 +0400


Դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ՝ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ։

Գրիգոր Գրիգորյանը 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոնները։ Նրա նկատմամբ հետապնդումը հարուցվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Դատախազության փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ Գրիգորյանը, որպես ոստիկանության զորքերի հրամանատար, տեղյակ լինելով, որ 2008 թվականին հատուկ միջոցների կիրառման կարգը սահմանող անհրաժեշտ իրավական ակտեր առկա չեն, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումները կիրառման համար պիտանի և ժամկետանց չլինող սպառազինությամբ ու հատուկ միջոցներով ապահովելու, ինչպես նաև դրանց անվտանգ և պատշաճ օգտագործումը կազմակերպելու ուղղությամբ։

Մասնավորապես, ըստ քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված տվյալների՝ 2008 թվականի մարտի 1-ին Պարոնյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Գրիգորյանը, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով, ոստիկանության զորքերի զինծառայողներին հրահանգել է «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ։

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ այդ հատուկ միջոցները նախատեսված էին փակ տարածքներում կիրառելու համար, իսկ դրանցից մի մասը եղել է ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա։ Դրանք, ըստ քննության, կիրառվել են առանց նախազգուշացման։

Քրեական վարույթի շրջանակում այդ գործողությունների հետևանքով երեք ցուցարար մահացել է, երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր, իսկ մեկ անձի՝ միջին ծանրության վնաս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆուտբոլի իսպանական հավաքականը ռեկորդ է գրանցել

Ֆուտբոլի իսպանական հավաքականը ռեկորդ է գրանցել Sun, 27 Sep 2026 17:00:06 +0400 Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը…

12 րոպե ago

Փաշինյանի քաղաքական վախի գինը իր կյանքով վճարեց հայ զինվորը․ Միքայելյան

Փաշինյանի քաղաքական վախի գինը իր կյանքով վճարեց հայ զինվորը․ Միքայելյան Sun, 27 Sep 2026 16:50:17…

22 րոպե ago

Հ1-ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է

Հ1-ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է Sun, 27 Sep 2026 16:45:38 +0400 Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր…

26 րոպե ago

Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի․ Հավերժ փառք մեր հերոսներին․ «Ուժեղ Հայաստան»

Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի․ Հավերժ փառք մեր հերոսներին․ «Ուժեղ Հայաստան» Sun, 27 Sep…

38 րոպե ago

Տարածաշրջանի երկրներն ավելի շատ կտուժեն, եթե․․․ Իրանը զգուշացնում է

Տարածաշրջանի երկրներն ավելի շատ կտուժեն, եթե․․․ Իրանը զգուշացնում է Sun, 27 Sep 2026 16:30:34 +0400…

42 րոպե ago

Հայ Առաքելական Եկեղեցին կազմաքանդելու մանդատ Փաշինյանը չի ստացել

Հայ Առաքելական Եկեղեցին կազմաքանդելու մանդատ Փաշինյանը չի ստացել Sun, 27 Sep 2026 16:15:18 +0400 Վեց…

57 րոպե ago