«Ռոբոտների մանկապարտեզ» է բացվել

«Ռոբոտների մանկապարտեզ» է բացվել

Fri, 04 Sep 2026 21:00:40 +0400


Չինաստանում բացվել է աշխարհում առաջին «ռոբոտների մանկապարտեզը»։ Մանկապարտեզում կիրականացվի ռոբոտների այլընտրանքային եղանակներով ուսուցում։ Այս մասին հայտնում է Global Times պարբերականը։ Մանկապարտեզը հիմնադրել է Tashan Technology ընկերությունը։ Գիտնականները ռոբոտների ուսուցման այս էքսպերիմենտալ կենտրոնում ցանկանում են հասնել նրան, որ ռոբոտները սովորեն սեփական սխալների եւ փորձառության հիման վրա եւ ոչ թե անմիջականորեն մարդու կողմից վարժեցվեն։ Մանկապարտեզում ուսուցումը ենթադրում է, որ շահագործման հանձնվելուց արդեն անմիջապես հետո ռոբոտը կարող է սկսել իր ադապտացիոն ուսուցման շրջանը՝ իր վրա փորձարկելով նաեւ այնպիսի իրավիճակներ, որոնց համար ստեղծված չի եղել։

Օրինակ, եթե շարժվելիս ռոբոտը բախվի պատի կամ արգելապատնեշի, ապա պետք է, ըստ իր մեջ եղած ծրագրային ապահովման, փոխի շարժման ուղղությունը, որպեսզի նույն սխալն այլեւս չկրկնի։ Այս կերպ ձախողումը դառնում է դաս քաղելու եւ սխալն ուղղելու մեխանիզմ։

Գիտնականները նաեւ ցանկանում են, որ ռոբոտները կարողանան ինքնուրույն ուսումնասիրել իրենց շրջապատող աշխարհը եւ դրանով ընդլայնել իրենց ֆունկցիոնալությունը՝ կատարելագործվելով ու փորձառություն ձեռք բերելով ինքնավար կերպով։ Դա, իհարկե, ժամանակատար է, ինչպես մարդու, երեխայի պարագայում է։ Սակայն գիտնականները վճռական են տրամադրված այն բանում, որ պետք է հասնեն նրան, որ ռոբոտը կարողանա սովորել ուղղել սխալները։ Ավելի մեծ ժամանակային հեռանկարում նախատեսվում է հասնել նրան, որ ռոբոտներն իրենց «փորձառությամբ», «գիտելիքներով» ու «հմտություններով» կարողանան կիսվել մեկմեկու հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ Sat, 05 Sep…

6 ժամ ago

Սրանց ամեն ինչն է ֆեյք…կեղծ, հորինված, արհեստական…

Սրանց ամեն ինչն է ֆեյք...կեղծ, հորինված, արհեստական... Sat, 05 Sep 2026 23:35:59 +0400 Սրանց ամեն…

6 ժամ ago

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Sat, 05 Sep 2026 23:15:21 +0400…

7 ժամ ago

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում Sat, 05 Sep 2026 23:00:02 +0400 Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի…

7 ժամ ago

Ամեն օր ենք անիծում էդ օրը

Ամեն օր ենք անիծում էդ օրը Sat, 05 Sep 2026 22:45:45 +0400 Նիկոլ Փաշինյանը նախկին…

7 ժամ ago

Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ

Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ Sat, 05 Sep 2026 22:30:59 +0400 Ռուսաստանի…

7 ժամ ago