Որոնում են ավելի քան 70 հազար լիտր գարեջուր գողացողներին
Sat, 05 Sep 2026 13:30:15 +0400
Մեծ Բրիտանիայում ոստիկանները որոնում են երկու անձի, որոնք կասկածվում են մոտ 70 400 լիտր Guinness տեսակի գարեջրի գողության մեջ։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը, վկայակոչելով Չեշիրի կոմսության ոստիկանությանը։ Գողությունը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, Diageo ընկերության պահեստից, որը գտնվում է Ռանքորնի արդյունաբերական շրջանում։ Բեռնատարներով դուրս է բերվել երկու կցորդիչ, որոնց վրա բեռնված է եղել 800 տակառ գարեջուր՝ նախատեսված գինետների եւ ակումբների մատակարարման համար։ Ոստիկանությունը հայտնում է, որ առաջին բեռնատարը տարածքից հեռացել է 19։55-ին, երկրորդը՝ 21։30-ին։ Բեռնատարները մեկնել են տարբեր ուղսություններով։ Կասկածյալ երկու անձինք էլ տղամարդ են։