Սանկցիաներ են սահմանել ութ կանադական կազմակերպության նկատմամբ
Sat, 07 Nov 2026 18:30:07 +0400
Միացյալ Նահանգները կանադական ութ կազմակերպություններ ներառել են Իրանի դեմ սահմանված սանկցիոն ցանկում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների հսկողության վարչությունը։ Համաձայն հաղորդման, սահմանափակումները կիրառվել են ընդդեմ ֆինանսական այն կազմակերպությունների, որոնք ծառայություններ են մատուցում արտարժույթի փոխանակման, դրամական փոխանցումների եւ թվարժութային գործառնությունների ոլորտներում։
Դրանք բոլորը գրանցված են Կանադայում։ Սանկցիոն ցանկում ներառումը նշանակում է, որ այդ կազմակերպությունների՝ ԱՄՆ տարածքում ունեցած ակտիվները սառեցվում են եւ ամերիկացի քաղաքացիները եւ ընկերությունները չեն կարող բիզնես վարել դրանց հետ։ «Կանադան չի կարող դառնալ ապաստարան ֆինանսական այն միջոնդրոների համար, որոնք իրանական վարչակարգին ծառայություններ են մատուցում սանկցիաները շրջանցելով»,- ասել է ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։