Ժողովուրդը ձեզնից փողոցային պայքարի կոչ է սպասում

Ժողովուրդը ձեզնից փողոցային պայքարի կոչ է սպասում

Sat, 07 Nov 2026 18:45:34 +0400


Ես հասկանում եմ, թե ինչու է Նիկոլը պատերազմ հայտարարել ընդդիմությանը, բայց չեմ հասկանում, թե ինչու է ընդդիմությունն այսպես վարում Նիկոլի կողմից իրեն պարտադրված այս պատերազմը:

Նիկոլին հասկանում եմ, որովհետեւ գիտեմ, որ այս պատերազմն ընդդիմության դեմ նա սկսել է Ալիեւին եւ Էրդողանին տված իր խոստումները կատարելու համար, բայց թե ինչու է ընդդիմությունը մտածում, թե այս պայմաններում իր խնդիրը ոչ թե Նիկոլին իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսելն է, այլ սահմանադրության հանրաքվե կազմակերպելու գործընթացում նրան խանգարելը, այ, հենց սա է, որ չեմ հասկանում:

Խնդիրն այս իմաստով ո՛չ ընդդիմության պայքարելու կամքը եւ ո՛չ էլ նրա հայրենասիրությունը չէ: Ո՛չ ես եւ ո՛չ էլ ինչ-որ մեկը չենք կարող ընդդիմությանը մեղադրել ո՛չ պայքարելու կամքի բացակայության եւ ո՛չ էլ հայրենասիրության պակասի համար: Բայց փոխարենը նրան կարող ենք մեղադրել այն բանի համար, որ նա անգամ այսքանից հետո չի գիտակցում, որ հունիսի 7-ին ժողովուրդն իրեն ձայն չի տվել նիկոլական բանտային բռնաճնշումներին լավ դիմանալու կամ թե ԱԺ-ում նիկոլականների դեմ լավ կռվելու համար: Չի գիտակցում, որ հունիսի 7-ին ժողովուրդն իրեն ձայն է տվել Նիկոլին իշխանությունից հեռացնելու համար եւ, հետեւաբար, ժողովուրդն իրենից ո՛չ ԱԺ-ում լավ կռիվ անել եւ ո՛չ էլ նիկոլական բանտային ռեժիմի պայմաններին արժանապատվորեն դիմակայել չի սպասում: Ժողովուրդն իրենից փողոցային պայքարի կոչ եւ փողոցային պայքարի առաջնորդություն է սպասում:

Այս իմաստով, ընդդիմությունը վերջապես պետք է հասկանա, որ Նիկոլի բերած սահմանադրությունը մերժելը ո՛չ ԱԺ-ում ելույթ ունենալով, ո՛չ ԱԺ-ում լավ կռվելով եւ ո՛չ էլ այս կամ այն տաղավարներում հարցազրույց տալով չի լինի: Պետք է հասկանա, որ Նիկոլի սահմանադրությունը չընդունելու միակ ձեւը ոչ թե Նիկոլին սահմանադրական հանրաքվե կազմակերպել թույլ չտալն է, այլ նրան իշխանությունից հեռացնելը:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3100 ընտրող

Նոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3100 ընտրող Sun, 29 Nov 2026 12:19:45 +0400 Նոյեմբերյանում…

9 րոպե ago

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանի ներկայությունը թիվ 22/13 ընտրատեղամասում խոչընդոտում է բնականոն աշխատանքին. Համլետ Մազմանյան

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանի ներկայությունը թիվ 22/13 ընտրատեղամասում խոչընդոտում է բնականոն աշխատանքին. Համլետ Մազմանյան Sun,…

17 րոպե ago

Ինչ է խնդրել Թրամփը Պուտինին՝ Շենջենյան հանդիպման ժամանակ

Ինչ է խնդրել Թրամփը Պուտինին՝ Շենջենյան հանդիպման ժամանակ Sun, 29 Nov 2026 12:00:51 +0400 ԱՄՆ…

28 րոպե ago

154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ «Անկախ դիտորդ»

154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ «Անկախ դիտորդ» Sun, 29 Nov 2026 11:50:41…

38 րոպե ago

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն է ներթափանել․ Սուրենյանը մանրամասնում է

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն է ներթափանել․ Սուրենյանը մանրամասնում է Sun, 29 Nov 2026 11:48:06 +0400…

40 րոպե ago

Ալիևյան սահմանադրությունը ստացե՞լ է ընդդիմության աջակցությունը, գնու՞մ ենք հանրաքվեի

Ալիևյան սահմանադրությունը ստացե՞լ է ընդդիմության աջակցությունը, գնու՞մ ենք հանրաքվեի Sun, 29 Nov 2026 11:45:29 +0400…

43 րոպե ago