Միայն դուք չեք անիծել ձեր վարչապետ դառնալու օրը․․․

Միայն դուք չեք անիծել ձեր վարչապետ դառնալու օրը․․․

Sat, 05 Sep 2026 14:15:08 +0400


Նիկոլ Փաշինյանը Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է, որ «Վերջին ութ տարիներին եղել են օրեր, երբ ես ինքս ինձ համար անիծել եմ այն օրը, երբ որ դարձա Հայաստանի վարչապետ»։ Նա նշել է, որ, չնայած 2018 թվականի հեղափոխությանը հաջորդած իրադարձությունները կարող են հաջողության պատմություն թվալ, դրանք նաև ուղեկցվել են ծանր կորուստներով ու փորձություններով։

Վերցնենք առանցքը․ Փաշինյանն ասում է՝ մի անգամ չէ, որ անիծել է իր վարչապետ դառնալու օրը։ Բայց միայն դո՞ւք եք անիծել այդ օրը։ Այդ օրը անիծել ու անիծում է նաև այն ժողովուրդը, որը ձեզ բերեց վարչապետի պաշտոնին՝ հավատալով, որ «մերժելուց» հետո գալու է ավելի լավը, ավելի արժանապատիվը, ավելի ապահովը։ Այսօր այդ նույն ժողովուրդն է ասում՝ «կտրեք մատներս»։ Ոչ թե որովհետև ժողովուրդը չէր ուզում փոփոխություն, այլ որովհետև փոփոխության խոստման տակ ստացավ այնպիսի ողբերգական, անդառնալի հետևանքներ, որոնց ծանրության տակ կքվեց ու ծնկեց։

Դուք ասում եք՝ 2018-ից հետո տեղի ունեցածը կարող է այսօր կարող է «հաջողության պատմություն» թվալ։ Հաջողությո՞ւն։ Եթե հաջողության պատմության մեջ կան պատերազմ, կորուստներ, տեղահանված հայրենակիցներ, կոտրված ընտանիքներ, չսպիացած վերքեր ու մի հասարակություն, որն այսօր ավելի շատ հարցեր ունի, քան Սերժ Սարգսյանի օրոք, ապա երևի պետք է նախ հասկանալ՝ ո՞ւմ համար է սա հաջողության պատմություն։

Եվ մի հարց էլ՝ դուք իսկապե՞ս մերժեցիք Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանն այսօր ազատ քայլում է ժողովրդի միջով, իսկ նրա քաղաքական շրջանի մասին հասարակության մեջ կան տարբեր, այդ թվում՝ դրական գնահատականներ։ Իսկ դուք ժողովրդի միջով քայլում եք ուժայինների, դիպուկահարների ուղեկցությամբ։ Սա՛ է յուրօրինակ հակադրությունը։ Ժողովուրդը Սերժին մերժեց՝ մտածելով, որ իրեն ազատություն է պետք։ Իսկ տարիներ անց տեսնում է իշխանություն, որը սեփական ժողովրդի մեջ շրջում է ոչ թե վստահության, այլ անվտանգության ուժեղացված ուղեկցությամբ։

Գուցե հենց սա է այն պահը, երբ պետք է հարցնել՝ ո՞ւմ մերժեցինք, ի՞նչ ստացանք և ինչի՞ համար վճարեցինք այդքան թանկ գին։ Որովհետև երբ ժողովուրդն ասում է՝ «կտրեք մատներս», դա արդեն պարզապես դժգոհություն չէ։ Դա այն մարդու ձայնն է, ով ժամանակին հավատացել էր, իսկ հիմա փորձում է հասկանալ՝ իր հավատից ի՞նչ մնաց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել

«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել Wed, 11 Nov 2026 08:10:29 +0400 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով…

10 րոպե ago

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել Wed, 11 Nov 2026 08:05:22 +0400 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն» Wed, 11 Nov 2026 08:00:08 +0400 Երեւանի քաղաքապետի…

20 րոպե ago

Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է

Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Tue, 10 Nov…

9 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, Սրբուհի Գալյանի պատասխանը․ օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, Սրբուհի Գալյանի պատասխանը․ օրվա թոփ լուրերը Tue, 10 Nov 2026 23:35:48 +0400…

9 ժամ ago

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը» Tue, 10 Nov 2026 23:15:34…

9 ժամ ago