«Հրապարակ»․ ՀՅԴ-ի մասին խոսում են, որովհետեւ վտանգ են զգում

«Հրապարակ»․ ՀՅԴ-ի մասին խոսում են, որովհետեւ վտանգ են զգում

Sat, 26 Sep 2026 09:45:58 +0400


ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ երեկ Հայ դատի համահայկական խորհրդաժողով էր հրավիրվել, որին մասնակցում էին նաեւ ողջ աշխարհից Հայաստան ժամանած Հայ դատի գրասենյակների ներկայացուցիչները: Զրուցել ենք Կանադայի գրասենյակի տնօրեն Սեւակ Բելյանի հետ։

– Ինչո՞ւ են հրավիրվում այս խորհրդաժողովները, ի՞նչ են տալիս դրանք եւ ի՞նչ խնդիրներ են լուծում։

– Առիթ են՝ նախեւառաջ մեր աշխատանքները վերաժողովելու, գնահատականներ տալու՝ այս պարագայում, անշուշտ, ներքին կարգով։ Բայց նաեւ առիթ են՝ մարտավարական ճշտումներ անելու, մանավանդ՝ հարափոփոխ ներքին եւ արտաքին այս փոփոխությունների լույսի ներքո, որոնք վերաբերում են Հայաստանի հայերին եւ արցախահայությանը։ Դաշնակցությունը չի փոխվում, մեր ուղղությունը մնում է նույնը, բայց մարտավարություններն անհրաժեշտ է վերանայել։

– Մարտավարական ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՅԴ Հայ դատի պայքարը, հատկապես՝ Արցախի կորստից հետո։

– Հիմա հստակ է՝ արցախյան հիմնահարցի ուղղությամբ հիմնական խնդիրները որոնք են․ գերիների վերադարձի հարց, վերադարձի, ինքնորոշման իրավունք, անշուշտ՝ նաեւ մշակութային ժառանգության պահպանության իրավունք։ Բայց նախեւառաջ արցախյան հարցը մանավանդ արեւմտյան երկրներում քաղաքական օրակարգ բերելու անհրաժեշտության խնդիրն է։ Նախքան գերիների մասին խոսքը, մշակութային ժառանգության մասին խոսքը, պետք է մենք շարունակենք համոզել այս պետություններին, որ այս հարցը՝ ընդհանուր իր տեսքով, օրակարգում մնա։ Եվ շատ լուրջ դժվարությունների առջեւ ենք այսօր կանգնած, մանավանդ որ այս պետությունների ներկայացուցիչները կարող են մեզ ասել՝ բայց տեսեք՝ Հայաստանի իշխանություններն այդ նույնը չեն ուզում, այլ մեզ կփոխանցեն ճիշտ հակառակը՝ որ արցախյան հարցն այլեւս գոյություն չունի եւ պետք է վերանա մեր օրակարգից։

– Իշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց վերաբերմունքը ՀՅԴ-ի եւ սփյուռքի նկատմամբ, իսկ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ուղիղ տեքստով հայտարարեց, որ պետք է Դաշնակցությունն արմատախիլ արվի: Ինչո՞ւ են ձեզ թիրախավորում, ՀՅԴ-ն իրեն սպառե՞լ է։

– Ես կկարծեմ, որ այդ ասելով՝ իրենց գնահատականն են տալիս Դաշնակցության գործունեության ու ցույց կտան, որ Դաշնակցությունն իսկապես այսօր հակոտնյա դիրքի վրա է գտնվում իրենց գաղափարախոսությանը եւ եթե Դաշնակցությունը չլիներ այսպես համասփյուռքյան ցանց ունեցող միջազգային ուժ, որը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն ներքին քաղաքական իմաստով, այլ նաեւ արտաքին քաղաքական իմաստով եւ այլն, իրենք ընդհանրապես Ազգային ժողովի ամբիոնից չէին խոսի Դաշնակցության մասին, խոսում են, որովհետեւ վտանգ են զգում եւ ռեյտինգն են բարձրացնում, եւ դրա համար մենք ուրախ ենք։

– Իշխանության ներկայացուցիչները նաեւ հայտարարում են, թե սփյուռքը խանգարում է Հայաստանին, ուժեղ սփյուռք` նշանակում է թույլ Հայաստան։

– Եկեք մտածենք՝ սփյուռքն ինչի՞ն է խանգարում։ Խանգարում է ազգային օրակարգի տապալման այն քայքայիչ գործընթացին, որի ականատեսն ենք այսօր բոլորս։ Այսօր համակարգված եւ կենտրոնացված ջանքեր են գործադրվում՝ ազգային օրակարգը պարզապես մերժելու եւ վերացնելու ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի է Ուկրաինայի հարցով ռուսական բանակցային պատվիրակության կազմը

Հայտնի է Ուկրաինայի հարցով ռուսական բանակցային պատվիրակության կազմը Sat, 07 Nov 2026 19:07:09 +0400 Կրեմլը…

8 րոպե ago

Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներին․ Լուկաշենկո

Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներին․ Լուկաշենկո Sat, 07 Nov 2026 19:00:20 +0400…

15 րոպե ago

Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը․ Նարեկ Կարապետյան

Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը․ Նարեկ Կարապետյան Sat, 07 Nov 2026 18:57:25 +0400 Լեփ-լեցուն…

18 րոպե ago

Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար

Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Sat, 07 Nov 2026 18:53:09 +0400 Ուկրաինայի…

22 րոպե ago

Ժողովուրդը ձեզնից փողոցային պայքարի կոչ է սպասում

Ժողովուրդը ձեզնից փողոցային պայքարի կոչ է սպասում Sat, 07 Nov 2026 18:45:34 +0400 Ես հասկանում…

30 րոպե ago

Սանկցիաներ են սահմանել ութ կանադական կազմակերպության նկատմամբ

Սանկցիաներ են սահմանել ութ կանադական կազմակերպության նկատմամբ Sat, 07 Nov 2026 18:30:07 +0400 Միացյալ Նահանգները…

45 րոպե ago