Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ

Sat, 05 Sep 2026 23:47:08 +0400


Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Շատերը դժգոհում են, թե դատավորները հրաժարվելու փոխարեն ինչո՞ւ չեն արդարացնում Ամենայն Հայոց կաթողիկոսին և սրբազան հայրերին։

Ես կարծում եմ, որ դատավորների հրաժարումը` քննել այսպիսի ակնհայտորեն հակասահմանադրական գործը, շա՜տ ավելին է ասում ինստիտուցիոնալ հիշողության և ավանդույթի ձևավորման առումով, քան ֆորմալ գործի վարումը և արդարացումը։

Ընդհանրապես, եթե խնդիրը դիտարկենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիշողության ձևավորման շահի տեսանկյունից, ապա դատավորների քայլը թեպետ ճիշտ, սակայն կիսատ է։

Իսկապես` այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, ու հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու սահմանադրականությանը։ Եվ այստեղ դատավորների կողմից հրաժարմանը պետք է հետևեր ՀՀ Սահմանադրական դատարանին դիմումը։ Բայց այստեղ էլ այլ որակի խնդիր կա.

ՀՀ Սահմանադրական Դատարանը, հատկապես 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունների արդյունքների վիճարկման և արդյունքների ամփոփման սահմանադրականության քննության ընթացքն ու արդյունքները ցույց տվեցին, որ այն ունի կանխակալ վերաբերմունք, իսկ առնվազն երկու դատավորներ նախկինում եղել են կամ Փաշինյանի համակիր-աջակից, կամ Փաշինյանի շնորհիվ դարձել են պետական բարձրագույն պաշտոնյա։ Հետևաբար հասկանալի է նաև, որ դատավորները մինչ այժմ նաև Սահմանադրական դատարան չեն դիմել Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հոգևոր իշխանության իր գործառույթների իրականացման հարցը պետական որևէ կառույցի, այդ թվում նաև Դատարանի կողմից քննելու սահմանադրականության հարցը։

Իսկ մնում է հարցի արդեն քաղաքական բաղադրիչը` դատավորները կփորձեն ձգել այնքան, ինչքան հնարավոր կլինի, բայց և` արմատական լուծումների բացակայությունը կհանգեցնի որևէ դատավորի կողմից գործի քննության ստանձնումը` չդիմանալով արտաքին, գուցե նաև ներքին ճնշումներին։ Նույնիսկ եթե Դատարանը արդարացնի, սա կդառնա նախադեպ` Եկեղեցու ներքին խնդիրները դատարանում վիճարկելու համար։

Իսկ եթե այնուամենայնիվ, խնդիրը հանգուցալուծվի այնպես, որ հարցը դատարանում քննության չառնվի, ապա սա կստեղծի որոշակի իմունիտետ` գործող իրավակարգի պայմաններում Հայոց Եկեղեցու ներքին գործերին միջամտելու արտաքին անօրինական փորձերի դեմ։
Ամեն դեպքում` դատավորի համար էլ հեշտ չի, էսպիսի գաղջ մթնոլորտում պահել արդարություն ու սահմանադրականություն, հատկապես եթե այդ հարցում անգամ Սահմանադրական դատարանի վրա չի կարող հույս դնել…

Ինձ համար, որպես Համապարփակ Ազգային ուժ (Comprehensive National Power) ուսումնասիրողի, հետաքրքիր է հատկապես ինստիտուցիոնալ հիշողության ձևավորումը, որը հետագայում ավանդույթի ուժ դառնալով հնարավորություն կտա խուսափել էսպիսի իրավիճակներից։ Իհարկե, չի կարելի բացառել, որ գործող իրավակարգի պայմաններում չկարողանալով, կփորձեն ամեն գնով նոր սահմանադրություն հրամցնելով ու նոր իրավակարգ ստեղծելով բացել նաև այս դաշտում գործելու հնարավորություններ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է

Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Tue, 10 Nov…

3 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, Սրբուհի Գալյանի պատասխանը․ օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, Սրբուհի Գալյանի պատասխանը․ օրվա թոփ լուրերը Tue, 10 Nov 2026 23:35:48 +0400…

3 ժամ ago

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը» Tue, 10 Nov 2026 23:15:34…

4 ժամ ago

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին Tue, 10 Nov 2026 23:12:33 +0400 Վաղը…

4 ժամ ago

Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները

Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները Tue, 10 Nov 2026 23:00:21 +0400 Վլադիմիր…

4 ժամ ago

«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի

«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի Tue, 10 Nov 2026 22:52:47 +0400 Իրանը…

4 ժամ ago