Մարիա Ազիզյանը՝ ITF-ի J60 միջազգային մրցաշարի հաղթող
Sun, 06 Sep 2026 09:01:37 +0400
Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Թենիսի միջազգային ֆեդերացիայի` ITF-ի J60 պատանեկան մրցաշարում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Եզրափակիչում Ազիզյանը 2։1 (6։2, 3։6, 7։6) հաշվով առավելության է հասել իտալացի Աննա Ներելիի նկատմամբ:
Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում։