ԱՄՆ-ն գոհ է Կիևում կայացած բանակցություններից
Mon, 07 Sep 2026 11:30:34 +0400
Կիևում ուկրաինական իշխանությունների հետ ամերիկյան պատվիրակության բանակցությունների առաջին փուլը բովանդակալից է անցել և ԱՄՆ ներկայացուցիչների մոտ լավատեսություն է առաջացրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը․
«Դրանք կարևոր, բովանդակալից բանակցություններ էին, և դա մեզ մոտ ոգևորություն են առաջացրել»։
Այս փուլից հետո բանակցողները նախատեսում են արդեն հանդիպումներ մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ, որոնք ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի բանագնացները Կիև էին մեկնել են Մոսկվայից, որտեղ նրանք բանակցել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։