«Հրապարակ»․ Հիմա էլ փոխնախագահների պաշտոններն են բաժանում

«Հրապարակ»․ Հիմա էլ փոխնախագահների պաշտոններն են բաժանում

Tue, 08 Sep 2026 08:45:49 +0400


Մենք տեղեկացանք, որ իշխող կուսակցությունում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններից ոչ պակաս մրցակցություն է ընթացել նաեւ հանձնաժողովների փոխնախագահների պաշտոնների համար։ Թեպետ այս պաշտոնը, մեծ հաշվով, աշխատավարձի էական փոփոխություն չի նախատեսում` ընդամենը 20-30 հազար դրամ, ոչ էլ այլ շոշափելի արտոնություններ է տալիս` ծառայողական մեքենա եւ այլն, սակայն դա ոմանց համար ստատուս` կարգավիճակ է նշանակում, որով իրենք առանձնանում են շարքային պատգամավոր գործընկերներից, ուստի ով կարողացել է` զոռբայությամբ հասել է այդ պաշտոնին։

ՔՊ-ում հատկապես բուռն խոսակցությունների թեմա է դարձել Մարիամ Պողոսյանի՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նշանակվելու հարցը։ Այսօր հանձնաժողովի արտահերթ նիստում նրա թեկնածությունը կառաջադրվի, եւ Մարիամ Պողոսյանը կընտրվի հանձնաժողովի փոխնախագահ։ Շատերին այդ անուն-ազգանունը գուցե ոչինչ չասի, թեպետ նա արդեն երկրորդ ժամկետն է պատգամավոր ընտրվել, սակայն իշխանական ֆրակցիայի ամենաչխոսկան, կոճակ սեղմողների խմբակին պատկանող այս պատգամավորը, որը հազվադեպ է ելույթներ ունենում, նաեւ հաշված թվով հարցադրումներ է արել անցած 5 տարում, ոմանց կարծիքով՝ չպետք է առաջադրվեր այս պաշտոնին: ՔՊ-ում միմյանց հարց են տվել` ինչպես է նա դառնում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ, եւ պարզել են, որ դա շատ պարզ բացատրություն ունի. նա վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցի մտերիմն է` 2018 թվականից հետո եղել է խմբակցության ղեկավար Մակունցի օգնականը, իսկ երբ Մակունցը գործուղվեց ԱՄՆ, նրա «դաբրոյով» է Պողոսյանը մտել ՔՊ-ի նախընտրական ցուցակ եւ դարձել պատգամավոր: Հիմա էլ, շատերի կարծիքով, Մակունցն է միջնորդել, որ իր երբեմնի օգնականը հանձնաժողովի փոխնախագահ դառնա։ Որոշվել է, որ Զարուհի Բաթոյանն էլ կդառնա ԱԺ առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ, քանի որ Մարդու իրավունքների հանձնաժողովը, որը ցանկանում էր նա նախագահել, անցել է ընդդիմությանը, փոխնախագահությունը՝ նույնպես, նախագահ է ընտրվել Լիլիթ Գալստյանը, իսկ փոխնախագահ կդառնա Մարիաննա Ղահրամանյանը, ուստի Բաթոյանը տեղափոխվել է առողջապահության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին։

Նշենք, որ այս հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լուսինե Բադալյանը, որն անցած գումարման ԱԺ-ում հրաժարվել էր ղեկավարել հանձնաժողովը եւ անգամ մի պահ հրաժարվել էր փոխնախագահի պաշտոնից։ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում էլ նախագահի տեղակալ կընտրվի Ալխաս Ղազարյանը, որը նախորդ գումարման խորհրդարանում պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ էր։

Փաշինյանի քավորական ընտանիքի անդամ Վահե Ղալումյանն էլ կդառնա տարածքային կառավարման հանձնաժողովի փոխնախագահը: Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում, որն անցել է ընդդիմությանը, Սոնա Ղազարյանը կփոխնախագահի, որը ՔՊ վարչության կողմից սկզբնական փուլում ընտրվել էր այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Հիշեցնենք, այստեղ նախագահ է ընտրվել փաստաբան Հարություն Հարությունյանը։ Պաշտպանության հանձնաժողովում ստատուս քվոն կպահպանվի, Վիլեն Գաբրիելյանի տեղակալ կնշանակվի Արմեն Խաչատրյանը։ Իսկ Անդրանիկ Քոչարյանը, ինչպեսեւ գրել էինք, որպես բողոքի նշան, առհասարակ չի ընդգրկվել այս հանձնաժողովի կազմում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տարօրինակ մրցույթ՝ գերեզմանափորների մասնակցությամբ

Տարօրինակ մրցույթ՝ գերեզմանափորների մասնակցությամբ Tue, 08 Sep 2026 16:00:24 +0400 Հունգարիայում 19 թիմերի 38 գերեզմանափոր…

19 րոպե ago

Ռազմաբազան տեղափոխելու պլան գոյություն ունի, երկաթուղին չեն զիջելու

Ռազմաբազան տեղափոխելու պլան գոյություն ունի, երկաթուղին չեն զիջելու Tue, 08 Sep 2026 16:00:05 +0400 Latest…

19 րոպե ago

Դիմակավորների ուղեկցությամբ ինչպես են «Չաղ Ռուստամին» տանում դատարանից

Դիմակավորների ուղեկցությամբ ինչպես են «Չաղ Ռուստամին» տանում դատարանից Tue, 08 Sep 2026 15:54:12 +0400 Latest…

25 րոպե ago

Տհաճ է, բայց ստիպված եմ ասել․․․

Տհաճ է, բայց ստիպված եմ ասել․․․ Tue, 08 Sep 2026 15:45:46 +0400 Որքան որ ես…

33 րոպե ago

Չաղ Ռուստամը 21 օրով մնաց կալանքի տակ

Չաղ Ռուստամը 21 օրով մնաց կալանքի տակ Tue, 08 Sep 2026 15:33:03 +0400 Երևանի ընդհանուր…

46 րոպե ago

Կրեմլում համոզված են՝ Ուկրաինայի դեմ հաղթանակը շատ մոտ է

Կրեմլում համոզված են՝ Ուկրաինայի դեմ հաղթանակը շատ մոտ է Tue, 08 Sep 2026 15:30:30 +0400…

49 րոպե ago