Թիկնել 90-ամյա կաղնուն և ոչ թե անարմատ ծառերին

Թիկնել 90-ամյա կաղնուն և ոչ թե անարմատ ծառերին

Tue, 08 Sep 2026 13:45:36 +0400


44-օրյա պատերազմից ամիսներ առաջ՝ 2020-ի հուլիսի 5-ին, Նորատ Տեր-Գրիգորյանցը հրապարակավ խոսում էր Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վտանգի մասին։ Հետագայում նա պատմում էր, որ իշխանություններին նույնպես զգուշացնում էր՝ “Չե՞ք զգում պատերազմի հոտը”։ Նա կարող էր սխալվել գնահատականների մեջ, բայց փաստ է՝ վտանգի մասին բարձրաձայնում էր պատերազմից առաջ, ոչ թե դրանից հետո։ Նա վտանգը տեսնում էր որպես զինվորական, ոչ թե որպես հեռուստացույցի առջև նստած մեկնաբան։ Այն, ինչ ռազմական գործից անտեղյակ պաշտոնյաների համար կարող էր պարզապես հերթական սպառնալիք թվալ, նրա համար պատերազմի նախապատրաստության նշաններ էին։ Երբ նման մասշաբի ռազմական գործիչը, տասնամյակների պատերազմական փորձ ունեցող մարդն ասում է՝ «պատերազմի հոտ կա», այդ խոսքը գոնե արժե լսել։ Իշխանությունը ականջալուր չեղավ։

Այսօր նույն վիճակն է։ Երբ գեներալը հայտարարում է, որ ՀՀ անձնագիրը հանձնում է, որովհետև իշխանության եկած մարդիկ դավաճանել են մի բուռ մնացած հայ ժողովրդին եւ ուզում են թուրքերի միջոցով ոչնչացնել, էլի հոտ է զգում։ Այս անգամ ոչ թե պատերազմի, այլ երկրի ոչնչացման հոտ։ Կարելի է չհամաձայնել նրա բառերի հետ։ Կարելի է կոշտ վիճել նրա գնահատականների շուրջ։

Բայց կա մի բան, որի մասին արժե մտածել։ Եթե մարդը մեկ անգամ արդեն իր մասնագիտական փորձով վտանգը տեսել էր այն ժամանակ, երբ շատերը չէին տեսնում, գուցե այս անգամ էլ նրա ահազանգը պարզապես հայհոյանքներով խլացնելը ամենախելամիտ քայլը չէ։ Այն հայհոյանքները, որոնք տարածվում են, պարզապես նրա համար են, որ հայ ժողովրդին զրկեն կործանման, ոչնչացման հոտը զգալու բնազդից։ Հարցը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելը չէ, հարցը վտանգի մասին ահազանգելն է։ Հարցը քնած մարդուն արթնացնելն է։ Իսկ հայհոյանքը, վիրավորանքը ահազանգողին լռեցնելու փորձ է։ Ժողովուրդն ունի բնազդ․ վտանգը միշտ չէ, որ տեսնում է, բայց զգում է։ Եվ հենց այդ զգացողությունն է, որ սթափ մարդկանց միավորում է՝ կանգնել հայ հսկայի կողքին։ Մենք արդեն մեկ անգամ թանկ ենք վճարել այն բանի համար, որ վտանգի մասին զգուշացնող ձայները չլսվեցին։ Այսօր մեզ պետք է ոչ թե անարմատ ծառերից կախված վստահություն, այլ արմատների վրա հենված հիշողություն։ Թիկնել 90-ամյա կաղնուն՝ իր ճաքերով, սպիներով ու անցած ճանապարհով, ոչ թե անարմատ ծառերին, որոնք այսօր կան, վաղը՝ չկան։ Որովհետև կաղնու արժեքը միայն նրա բարձրության մեջ չէ։ Արժեքը նրա արմատների մեջ է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թագավորական ընտանիք հետ չեն ընդունել

Թագավորական ընտանիք հետ չեն ընդունել Thu, 10 Sep 2026 01:30:24 +0400 Բուքինգհեմյան պալատը հայտարարել է,…

11 րոպե ago

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է Thu, 10 Sep 2026 01:00:56 +0400 Այս տարվա օգոստոսին սննդամթերքի…

40 րոպե ago

Սահմանային պատի կառուցումն ավարտել են

Սահմանային պատի կառուցումն ավարտել են Thu, 10 Sep 2026 00:00:48 +0400 Ֆինլանդիայի իշխանությունները ավարտել են…

2 ժամ ago

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար Wed, 09 Sep 2026 23:45:56 +0400 Ուկրաինան մտադիր է…

2 ժամ ago

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում Wed, 09 Sep…

2 ժամ ago

Ռուս երգիչների յութուբյան ալիքներ են արգելափակվել

Ռուս երգիչների յութուբյան ալիքներ են արգելափակվել Wed, 09 Sep 2026 23:30:39 +0400 Ուկրաինական իշխանությունները երկրի…

2 ժամ ago