Բաց նամակ պարեկ Աշոտին, պատճենը՝ վարչապետ Նարենդրա Մոդիին

Բաց նամակ պարեկ Աշոտին, պատճենը՝ վարչապետ Նարենդրա Մոդիին

Tue, 08 Sep 2026 16:15:33 +0400


Հարգելի պարեկ Աշոտ, Ձեզ գրում է Երևան քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ լրագրող, ճանապարհային երթևեկության ակտիվ մասնակից Էդիկ Անդրեասյանը, որ հոգնել է Երևանի քաղաքապետի ուշադրությունը տրանսպորտային կոլապսի վրա հրավիրելու անպտուղ փորձերից: Այդ մարդը չի հասկանում, որ դա իր պազիցիան է ու պիտի ինչ-որ բան ձեռնակի, որ տրանսպորտը, այդ թվում հանրային, ոչ թե տեղում կանգնած ծուխ անի, այլև շարժվի:

Մինչև նամակիս բուն բովանդակությանն անցնելը, հարգելի Աշոտ, մի փոքրիկ խնդրանք: Ես ծխող մարդ եմ և հաճախ եմ տուգանվում մեքենայի ղեկին ծխելիս: Հենց վառում եմ ծխախոտը, պարեկը տնկվում է կողքիս՝ հոպար, Դուք ծխում եք, պետք է Ձեզ տուգանեմ: Այնքան էլ հարգալից է խոսում, որ չեմ կարողանում հակաճառել: Տուգանիր, ասում եմ, ախպոր տղա, հարց չկա: Խնդրանքս այն է, որ գոնե խցանման մեջ, կանգնած տեղս, ինձ չտուգանեն ծխելու համար: Ասում եմ՝ բայց ես չեմ երթևեկում, կանգնած եմ: Չէ որ չէ, ասում է, պիտի տուգանեմ: Աշոտ ջան, ես ՀՀ քաղաքացի եմ, բայց հո տուգանքի մատերիալ չե՞մ: Կարո՞ղ ես նախարարիդ կամ պարեկ ընկերներիդ փոխանցել իմ տվյալները, որ սրանից հետո խցանման մեջ ներվայնացած ծխելու ժամանակ ինձ չտուգանեն:

Իսկ հիմա բուն ասելիքս: Ինչ եմ ուզում խնդրել քեզ, հարգելի Աշոտ: Դու ինձնից լավ գիտես, թե ինչ փորձանք են դարձել մժեղների պես բազմացած մոտոներն ու մոպեդները: Մեքենայի ղեկին նստած վարորդը պետք է գլուխը 360 աստիճանով պտտի, որ հանկարծ դրանցից մեկին չհարվածի, չթռցնի մայթ կամ, որ շատ ցավալի է, վրաերթ չկատարի: Հիմնականում դեղին, մեծ ուսապարկերով հնդիկներ են տեղաշարժվում այդ մոտոներով, սնունդ հասցնում մեր «սովյալ» ժողովրդին: Մտնում են աջից, ձախից՝ մեքենաների արանքով: Դե պիտի հացը տաք-տաք հասցնեն… Վերջերս նաև արագությունն են մեծացրել: Առաջ դանդաղ էին տեղաշարժվում: Հիմա թե մոտոներն են փոխվել, թե իրենք են քաղաքին սովորել՝ սլանում են քամու պես: Էնքան էլ շատ են… Այսօր, Աշոտ ջան, հերթափոխից հետո, խնդրում եմ, մտիր նախարարիդ մոտ ու պահանջիր ներկայացնել հնդիկ առաքիչների հետ կապված վթարների ու դժբախտ պատահարների վիճակագրությունը: Ինձ չի տա, բայց քեզ, կարծում եմ, կտա: Ինձ ճիշտ հասկացիր, ես ոչ քո նախարարի, ոչ էլ մանավանդ հնդիկների դեմ ոչինչ չունեմ: Պարզապես չէի ուզենա, որ հայ-հնդկական ճանապարհային պատահարները միջազգային սկանդալի նյութ դառնան: Գիտես, չէ՞, քանի միլիարդ հնդիկ կա աշխարհում: Մենք նրանց համեմատ մի գյուղ ժողովուրդ ենք ընդամենը: Ուղղակի մեր բախտը բերել է, որ մենք Հայաստանում ենք և ոչ թե հնդկական որևէ նահանգում: Այստեղ օրենքները մերն են, մենք ենք կարգ ու կանոն հաստատում, և մեր բարեկամ հնդիկներն էլ պարտավոր են մեր օրենքներով շարժվել: Ինչո՞ւ չեք տուգանում հնդիկ մոպեդավարներին, ինչո՞ւ կարգի չեք հրավիրում նրանց կամ պատասխանատվության ենթարկում: Ինձ կանգնած տեղս ծխելու համար տուգանում եք, հնդիկին խայտառակ խախտումների համար՝ ոչ: Սա ի՞նչ արդարություն է, հարգելի Աշոտ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պայթեցրել են ավտոմեքենան և սպանել ռուս գնդապետին

Պայթեցրել են ավտոմեքենան և սպանել ռուս գնդապետին Thu, 12 Nov 2026 11:30:00 +0400 Նոյեմբերի 12-ի…

8 րոպե ago

«Հրապարակ». Դիլիջանի «արու» համայնքապետը շարունակում է կադրային ջարդը

«Հրապարակ». Դիլիջանի «արու» համայնքապետը շարունակում է կադրային ջարդը Thu, 12 Nov 2026 11:25:42 +0400 Դիլիջան…

12 րոպե ago

Փաշինյանը չկա. ի՞նչ է քննարկվում

Փաշինյանը չկա. ի՞նչ է քննարկվում Thu, 12 Nov 2026 11:23:40 +0400 Այսօր՝ նոյեմբերի 12-ին, մեկնարկել…

14 րոպե ago

Կհանդիպե՞ն Դուբլինում

Կհանդիպե՞ն Դուբլինում Thu, 12 Nov 2026 11:21:18 +0400 Փաշինյանը Անթալիայից, ինչպես հայտնի է, մեկնել է…

16 րոպե ago

«Հրապարակ». Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ

«Հրապարակ». Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ Thu, 12 Nov 2026 11:15:43 +0400 Նաիրա…

22 րոպե ago

Փաշինյանից հեռանալը դրական է ազդում մտավոր կարողությունների վրա

Փաշինյանից հեռանալը դրական է ազդում մտավոր կարողությունների վրա Thu, 12 Nov 2026 11:00:53 +0400 Երեկ…

37 րոպե ago