Աստվածածնի ծննդյան առթիվ օրհնվեցին Մարիամ անունը կրողները

Աստվածածնի ծննդյան առթիվ օրհնվեցին Մարիամ անունը կրողները

Tue, 08 Sep 2026 19:09:03 +0400


Սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս․ Աստվածածնի ծննդյան տոնը։ Այդ առթիվ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս․ Պատարագ։

Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում՝ հավարտ Ս․ Պատարագի, պատարագիչ Տեր Շահե քահանա Հայրապետյանը կատարեց Մարիամ, Մարի, Մերի, Մարիա, Սրբուհի, Տիրուհի անունով անձանց օրհնության կարգ։ Այս օրը նրանց անվանակոչության տոնն է։

Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշնչում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքներն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորյալ: Նա էր այն ընտրյալն, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինել Աստծո մայրը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կենսաքայքայվող դագաղ են ստացել

Կենսաքայքայվող դագաղ են ստացել Thu, 10 Sep 2026 02:00:41 +0400 Ավստրալիայում առաջին անգամ հուղարկավորում իրականացնելու…

21 րոպե ago

Թագավորական ընտանիք հետ չեն ընդունել

Թագավորական ընտանիք հետ չեն ընդունել Thu, 10 Sep 2026 01:30:24 +0400 Բուքինգհեմյան պալատը հայտարարել է,…

52 րոպե ago

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է Thu, 10 Sep 2026 01:00:56 +0400 Այս տարվա օգոստոսին սննդամթերքի…

1 ժամ ago

Սահմանային պատի կառուցումն ավարտել են

Սահմանային պատի կառուցումն ավարտել են Thu, 10 Sep 2026 00:00:48 +0400 Ֆինլանդիայի իշխանությունները ավարտել են…

2 ժամ ago

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար Wed, 09 Sep 2026 23:45:56 +0400 Ուկրաինան մտադիր է…

3 ժամ ago

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում Wed, 09 Sep…

3 ժամ ago