Հուսահատ հոգու ճիչ՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին

Հուսահատ հոգու ճիչ՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին

Tue, 08 Sep 2026 19:16:30 +0400


Մեծանուն գեներալի, մեծ հայի` Նորատ Տեր֊Գրիգորյանի կատարած քայլը` ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը բողոքի յուրօրինակ ձև է և նրա հուսահատ հոգու ճիչը, սթափության կոչն ու ազդանշանն է Հայաստանի վերահաս կործանման ու ազգի անտարբեր կեցվածքի համար…

Սիրելի ժողովուրդ հայ գեներալի կատարած այդ քայլը ոչ միայն իշխանությունների դեմ էր, անհամաձայնության արտահայտությունն էր նրանց վարած ապազգային ու ապաշնորհ քաղաքականության համար, այլ նաև իր ազգակիցների` մեզանից յուրաքանչյուրի անհասկանալի, անարժանապատիվ, անսկզբունք, խղճուկ ու անտարբեր պահվածքի, անիրատեսության, մեր ատրկամտության և աշխարհով մեկ խայտառակ լինելուց չամաչելու դեմ էր։ Մեր կատարած անհասկանալի ընտրության և պարտվածներին երկու անգամ անընդմեջ իշխանության բերելու ու հանդուրժելու դեմ էր, մեզանից շատերի` աստծուց հեռանալու և մեր սրբությունները չունենալու, մեր հանճար֊իմաստունների և մեծերի պատգամներին ու խորհուրդներին ականջալուր չլինելու դեմ էր, մեր մեջ այսքան մատնիչներ, դավաճաններ ու երախտամոռներ ունենալու դեմ էր, մեր` դավադիր պարտության, նվաստացման, Արցախի ու Հայաստանից տարածքների հանձնման, թրքահպատակության, նյութը պաշտելու ու հայրենիքն ուրանալու, հայկականության, մեր ազգային արժեքների, դարերով ձևավորված սովորութների, հայկական ավանդական ընտանիքի ապականման ու այլասերման հետ հաշտվելու ու հանդուրժելու դեմ էր։ Նրա այս քայլը նաև ընդդիմադիրների ու ազգային էլիտայի անմիասնության, նրանց անկարողության ու ժողովրդին արժանապատվորեն չառաչնորդելու դեմ էր, աշխարհի հայության տարբեր հատվածների անհամերաշխության ու անմիասնության դեմ էր։ Սա ընդվզում էր իսկական խիզախ ու պատվախնդիր զիվորականի, սպայի պատվի ու ազգային արժանապատվության կորստի համար, ընդվզում էր նաև իր ստեղծած ու երեխայի նման փայփայած բանակն արժեզրկելու և թուլացնելու համար, իր ակտիվ մասնակցությամբ ու ղեկավարությամբ տարած հաղթանակը մսխելու և ազատագրած Արցախը հանձնելու համար, իր իշխանությունից ու ժողովրդից վիրավորվածության համար։

Սա խորը մտահոգության արտահայտություն էր իր հայրենիքի ու ժողովրդի համար։ Սակայն վաստակաշատ գեներալի` իր հայրենիքին ու ազգին անմնացորդ նվիրյալի այս քայլն ամենևին էլ չի նշանակում հրաժարում նաև իր երկրից, ժողովրդից և նրա խնդիրներից, սա ընդամենը մեծ հայի, իմաստուն մարդու մտահոգություն արտահայտող ժեստն է այն մասին, որ սթափվել է պետք քանի դեռ անհնարին չէ փրկել իրավիճակը։ Սա կոչ է ազգին խոհեմության, լրջության ու պատասխանատվության։

Այս մոլորված ու խղճուկ վիճակն էլ, որում հայտնվել ենք ազգովի, մեր դժբախտությունն է, մեր անխոհեմ ընտրության, մեր քաղաքականապես հասուն ու շրջահայաց չլինելու արդյունք է, մեր ազգային ընտրանու` ժողովրդի ու երկրի նկատմամբ սիրո, պատասխանատվության, պետական մտածողության և ազգային շահի գիտակցման պակասի արդյունք է և հետևսպես նա է պարտավոր և պստասխանատու այս վիճակից դուրս գալու ելքեր փնտրելու համար։ Սիրելի ժողովուրդ եկեք այնպես անենք, որ ազգի արժանավոր զավակները` մեծերը, տաղանդներն ու ձեռներեցները ոչ թե հեռանան հայրենիքից հիասթափված, չգնահատված ու չիրացված լինելու պատճառով, այլ գան Հայաստան, ոչ թե դիմեն հուսահատ քայլի` հրաժարվեն իրենց սիրելի Հայաստանի քաղաքացիությունից և անձնագիրը հանձնեն, այլ հպարտությամբ ու սիրով զանգվածաբար դիմեն Հայաստանի քաղաքացիություն ու այդքան բաղձալի Անձնագիր ստանալու համար։

Չէ֊որ Նորատ Տեր֊Գրիգորյանների ու նրա նմանների, իմաստուն֊նվիրյալների տաղանդի, հեղինակությունների միջոցով է նախևառաջ հնարավոր երկրում ստեղծված այս մղձավանջի հաղթահարումը, առաջընթացի ապահովումն ու աշխարհին արժանապատվորեն ներկայանալը։

Հայկ Ղազարյան` տնտեսագիտության թեկնածու

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրեա կարդինալը»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Հրեա կարդինալը»․ ֆիլմ, որն արժե դիտել Tue, 08 Sep 2026 21:00:13 +0400 Ֆրանսիացի Իլան Դյուրան…

12 րոպե ago

Ինչ իրավիճակ է Բյուրեղավանում

Ինչ իրավիճակ է Բյուրեղավանում Tue, 08 Sep 2026 20:45:11 +0400 Բյուրեղավանում վերջին 4 ամսվա ընթացքում…

27 րոպե ago

Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին

Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին Tue,…

34 րոպե ago

Ադրբեջանում հին դարերի արտեֆակտներ են հայտնաբերվել․ որ ազգի բնակավայրն է եղել

Ադրբեջանում հին դարերի արտեֆակտներ են հայտնաբերվել․ որ ազգի բնակավայրն է եղել Tue, 08 Sep 2026…

41 րոպե ago

Երևանի ավագանին որոշել է լուծարել

Երևանի ավագանին որոշել է լուծարել Tue, 08 Sep 2026 20:17:23 +0400 Երևանի ավագանու որոշմամբ «Երևանտրանս»…

55 րոպե ago

«Գոյ» թատրոնը վերադառնում է

«Գոյ» թատրոնը վերադառնում է Tue, 08 Sep 2026 20:15:02 +0400 Երկու տարվա դադարից հետո «Գոյ»…

57 րոպե ago