Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին

Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին

Tue, 08 Sep 2026 20:38:16 +0400


Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի դիմումը Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին․

«Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Լրատվամիջոցների հաղորդումներից տեղեկացել եմ Բաքու Ձեր հնարավոր այցի մասին։ Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ գերիների և նրանց ընտանիքների հետ կապված հումանիտար խնդիրների լուծման համար։

Դուք նախկինում ընդգծել եք․

«Խաղաղության հասնելու ճանապարհին բոլոր հումանիտար հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի, և այս համատեքստում առաջնահերթ է հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձը»։

Կիսում եմ այս դիրքորոշումը։
Ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև այլ կալանավորվածների ընտանիքներ։ Խնդրում եմ դիտարկել մեր մասնակցության հնարավորությունը, եթե այցը կայանա, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպմանը։
Այս կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ ուղղել հետևյալ հարցերը․

Այցի ընթացքում նախատեսո՞ւմ եք այցելել հայ կալանավորվածներին։
Պատրա՞ստ եք այցից առաջ հանդիպել կալանավորվածների ընտանիքների հետ՝ նրանց խնդրանքները լսելու և կալանավորվածներին փոխանցելու համար նամակներ ընդունելու նպատակով։

Մեր ընտանիքների համար հարազատներին տեսնելու, նրանց առողջական և հոգեվիճակի մասին տեղեկանալու և անձամբ սեր ու աջակցություն փոխանցելու հնարավորությունն անչափ կարևոր է։

Կալանավորվածների համար դա հնարավորություն է զգալու, որ իրենց կապը ընտանիքի հետ չի ընդհատվել, և որ իրենց ճակատագիրը մնում է ուշադրության կենտրոնում։

Հույս ունեմ ստանալ Ձեր պատասխանը և քննարկել, թե ինչպես կարելի է այս հնարավորությունն օգտագործել կոնկրետ հումանիտար քայլ իրականացնելու համար։

Վերոնիկա Զոնաբենդ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

3 անձինք կալանավորվել են

3 անձինք կալանավորվել են Tue, 08 Sep 2026 21:45:26 +0400 ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների…

8 րոպե ago

Եթե Հորմուզի նեղուցով նավագնացությունը չվերականգնվի …

Եթե Հորմուզի նեղուցով նավագնացությունը չվերականգնվի ... Tue, 08 Sep 2026 21:30:26 +0400 Մերձավոր-Արեւելյան ռեգիոնում նավերի վրա…

23 րոպե ago

Bloomberg Agriculture Spot Index. ինչ է այն իրենից ներկայացնում

Bloomberg Agriculture Spot Index. ինչ է այն իրենից ներկայացնում Tue, 08 Sep 2026 21:15:32 +0400…

38 րոպե ago

«Հրեա կարդինալը»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Հրեա կարդինալը»․ ֆիլմ, որն արժե դիտել Tue, 08 Sep 2026 21:00:13 +0400 Ֆրանսիացի Իլան Դյուրան…

53 րոպե ago

Ինչ իրավիճակ է Բյուրեղավանում

Ինչ իրավիճակ է Բյուրեղավանում Tue, 08 Sep 2026 20:45:11 +0400 Բյուրեղավանում վերջին 4 ամսվա ընթացքում…

1 ժամ ago

Ադրբեջանում հին դարերի արտեֆակտներ են հայտնաբերվել․ որ ազգի բնակավայրն է եղել

Ադրբեջանում հին դարերի արտեֆակտներ են հայտնաբերվել․ որ ազգի բնակավայրն է եղել Tue, 08 Sep 2026…

1 ժամ ago