Bloomberg Agriculture Spot Index. ինչ է այն իրենից ներկայացնում

Bloomberg Agriculture Spot Index. ինչ է այն իրենից ներկայացնում

Tue, 08 Sep 2026 21:15:32 +0400


Գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային գներին հետեւելու համար, մասնագետները հետեւում են, այսպես կոչված, «գյումթերքի միջազգային բարոմետրին»՝ Bloomberg Agriculture Spot Index-ին։ Երբ մամուլում հրապարակվում են լուրեր, որ աշխարհում թանկացել է շաքարավազը, սուրճը, հացահատիկեղենը կամ այլ գյուղմթերքներ, վերլուծաբանները հաճախ են դիմում այս ցուցիչի օգնությանը, հասկանալու համար գլոբալ շուկայում առկա վիճակը, միտումները եւ այլն։

Առաջին հայացքից նեղ մասնագիտական ոլորտի պատկանող այս ցուցիչն իրականում ծառայում է մեկ պարզ նպատակի՝ հնարավորինս ամբողջական ի մի բերել գլոբալ ագրարային շուկաների տվյալները մեկ ընդհանուր ինդեքսի մեջ։ Այն մաս է կազմում միջազգային ազդեցիկ Bloomberg լրատվական գործակալության ապրանքային ինդեքսացիայի Bloomberg Commodity Index համակարգին։ Համակարգը հետեւում է մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ գրեթե բոլոր ապրանքային կամ հումքային բաղադրիչների գնային տատանումներին՝ էներգետիկա, մետաղներ, գյուղոլորտ, անասնաբուծություն եւ այլն։

Ինդեքսացիան ձեւավորվում է ըստ միջազգային հիմնական բորսայական գների։ Ինդեքսի նախնական տարբերակը գործարկվել է դեռ 1998 թվականին։ Ավելի ամբողջական ու կատարելագործված տարբերակը սկսել է աշխատել 2014 թվականից։ Գյուղոլորտը իրենից ներկայացնում է այսօրվա դրությամբ ահռելի մեծ հումքա-արդյունաբերական համալիր, որը ներկայացված է շուկայում բազմաթիվ ապրանքատեսակներով։ Հաշվարկները կատարվում են բազմաթիվ մասնագիտական պարամետրեր հաշվի առնելով՝ սկսած համաշխարհային պաշարների ծավալներից, մինչեւ սպասվող բերքի ծավալները, պարարտանյութերի գինը, կլիմայական-եղանակային պայմաններն ու մարտահրավերները, փոխադրումներն ու լոգիստիկան, ներառյալ՝ ծովային փոխադրումները, էներգակիրների եւ վառելիքի գները, արտարժութային փոխարժեքները, առեւտրային հնարավոր սանկցիաները, արտահանումային մաքսատուրքերը, ռազմական հակամարտությունները, պահանջարկի եւ առաջարկի փոփոխությունները եւ այլն։
Այս բոլոր տվյալների հաշվառումով Bloomberg Agriculture Spot Index-ի տվյալները դառնում են հուսալի եւ հավաստի, իսկ դա տնտեսագետների կամ գործարարների համար չափազանց կարեւոր է, հասկանալու համար անելիքը, ակնկալիքները, կորուստները, միտումները եւ այլն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանում զոհերի թիվն աճում է

Իրանում զոհերի թիվն աճում է Sun, 15 Nov 2026 14:30:45 +0400 Իրանի արևմուտքում տեղի ունեցած…

2 րոպե ago

Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին

Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Sun, 15 Nov…

17 րոպե ago

Հայտնի է` ինչ խափանման միջոց է կիրառվել դատավորների նկատմամբ

Հայտնի է` ինչ խափանման միջոց է կիրառվել դատավորների նկատմամբ Sun, 15 Nov 2026 14:03:06 +0400…

29 րոպե ago

Իրանից մտահոգիչ լուրեր են ստացվում․ պատերազմ է

Իրանից մտահոգիչ լուրեր են ստացվում․ պատերազմ է Sun, 15 Nov 2026 14:00:05 +0400 Բահրեյնի ՀՕՊ-ը…

32 րոպե ago

Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են

Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են Sun, 15 Nov…

48 րոպե ago

Օդանավներ են բախվե ամերիկյան Մայամիում

Օդանավներ են բախվե ամերիկյան Մայամիում Sun, 15 Nov 2026 13:30:04 +0400 Բեռնատար եւ ուղեւորատար օդանավներ…

1 ժամ ago