«Հրեա կարդինալը»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Հրեա կարդինալը»․ ֆիլմ, որն արժե դիտել

Tue, 08 Sep 2026 21:00:13 +0400


Ֆրանսիացի Իլան Դյուրան Կոենի «Հրեա կարդինալը» ոչ թե սովորական կենսագրական ֆիլմ է՝ մի փոքր անսովոր կյանքի պատմություն ունեցող եկեղեցականի մասին, այլ կինոպատմություն է, որը բարձրացնում է բարդ կրոնադավանական եւ էթնիկ հարցեր՝ անդրադառնալով եվրոպական ցամաքի 20-րդ դարի պատմության ամենանրբազգաց ու բարդ հարցերից մեկին։ Կարո՞ղ է արդյոք մարդը միաժամանակ ե՛ւ պահպանել հրեական ինքնությունը, ե՛ւ լինել քրիստոնեական եկեղեցական, հատկապես՝ եթե նրա կենսագրությունն անմիջականորեն աղերսվում է Հոլոքոստի հետ։

Ֆիլմի գլխավոր հերոսը Ժան Մարի Լյուստիժեն է, աշխարհական անունով՝ Ահարոն Լյուսթինգերը։ Նա իրական անձնավորություն է, ծնվել է Փարիզում, 1926 թվականին՝ լեհ հրեաների ընտանիքում։ Հետագայում դարձել է կաթոլիկ եկեղեցական, եպիսկոպոս, եղել Փարիզի արքեպիսկոպոսը, ապա՝ 1983թ․, հասել կարդինալի աստիճանի։ Հովհաննես-Պողոս 2-րդ պապը զգալի դերակատարում է ունեցել նրա եկեղեցական կարիերայի մեջ։ Մահացել է 2007 թվականին։ Նրա կենսագրությունը, անկախ այն հանգամանքից՝ ներկայացվում է գրքով թե կինոշարադրանքով, սոսկ եկեղեցական փայլուն կարիերա չէ։ Այն ներքին խոր կոնֆլիկտների պատմություն է, որը ներկայացնում է մի մարդու, ով հայտնվել է կրոնական եւ մշակութային երկու աշխարհների միջեւ։ Դա կինոնկար է առաջին հերթին ինքնության ճգնաժամի կամ ինքնության կոնֆլիկտի մասին։

Կարդինալ Լյուստիժեն մշտապես հայտնվել է մի քանի աշխարհների միջեւ՝ հրեաներ եւ կաթոլիկներ, ընտանիք եւ եկեղեցի, անձնական հիշողություններ եւ պաշտոնական պատմական մեկնաբանություն, Ֆրանսիա եւ եվրոպացի հրեաների համայնք, անցյալ եւ ապագայի կառուցման հրամայական։ Հատկապես ուշագրավ է հոր հետ կոնֆլիկտը։ Երկրորդ աշխարհամարտը վերապրած հայրը չի կարողանում ընդունել, որ որդին հրեական կրոնից անցում է կատարել քրիստոնեություն՝ կաթոլիկություն, եւ դարձել Կաթոլիկ եկեղեցու եկեղեցական։ Լյուստիժեի կրոնական ընտրությունը դառնում է ընտանեկան բախման պատճառ։ Ու այդ բախումը հատկապես մռայլ երանգ է ստանում՝ նկատի առնելով անձնական պատմությունը․ մայրը զոհվել էր Հոլոքոստի ժամանակ։ Լյուստիժեի համար Հոլոքոստն անձնական ողբերգություն էր, որը մոռանալն անհնար էր, եւ որի հիշողությունը նրան ուղեկցելու է մինչեւ մահ։ Սա զուտ վավերագրական կենսապատում չէ, այլ պատմական դրամա՝ հիմնված վավերագրական նյութերի վրա, որն ունի նաեւ գեղարվեստական գծեր եւ կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր սիրում են լուրջ եւ բարդ ֆիլմեր, որոնք առիթ են տալիս մտորելու կյանքի եւ պատմության շատ հարցերի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

7 ժամ ago

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

7 ժամ ago

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս Sat, 24 Oct 2026 23:30:19 +0400…

9 ժամ ago

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400 Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն…

9 ժամ ago

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի» Sat, 24 Oct 2026 23:00:30 +0400 Աշխարհահռչակ արգենտինացի…

9 ժամ ago

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026 Sat, 24 Oct 2026 22:52:05 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

9 ժամ ago