«Հրապարակ»․ Հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ

«Հրապարակ»․ Հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ

Wed, 09 Sep 2026 08:20:53 +0400


Ադրբեջանական AzerGold ընկերությունը հաղորդել էր, որ Սոթքի ոսկու հանքավայրի իրենց հատվածում իրականացրել է հորատապայթեցման առաջին աշխատանքները` հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքների շրջանակում։

Հաջորդիվ սկսելու են հանքի շահագործումը։ Մեզ հետ զրույցում Սոթքի հանքի աշխատակիցներից մեկը՝ Սարգիս Եղյանը հայտնեց․ «Հանքն աշխատում է, մենք աշխատանքի գնում ենք, բայց անձամբ ես ո՛չ պայթեցման ձայներ եմ լսել, ո՛չ էլ ուրիշներից խոսակցություններ, որ նման բան է տեղի ունեցել»։ Հարցին՝ ադրբեջանցիների կողմից հանքի շահագործումն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ, եւ արդյո՞ք հայկական կողմի համար անվտանգային խնդիրներ չեն առաջանա, նա պատասխանեց․ «Մենք ստորգետնյա ենք աշխատում, դա, կարծում եմ, մեզ ընդհանրապես չի էլ խանգարելու։ Սոթքի ոսկու հանքը նախկինում բաց շահագործվող հանք էր, հիմա հանքը փակ է շահագործվում, արտաքինից ոչ մի աշխատանք չի իրականացվում։ Իսկ աշխատակիցների՝ նախկինի համեմատ երեւի կեսն է աշխատում կամ ավելի քիչ (այժմ մոտ 200-300 աշխատակից է աշխատում՝ նախկին 600-700-ի փոխարեն)»։ Անդրադառնալով աշխատակիցների աշխատավարձերին ու աշխատանքային պայմաններին՝ Եղյանը նշեց, որ փակ հանքում ավելի դժվար է աշխատելը․ «Ես վարորդ եմ, իմ օրինակով ասեմ․ նախկինում մենք աշխատավարձ ստանում էինք` կախված մեր կատարած աշխատանքից, թե քանի անգամ բեռնափոխադրում կանենք, իսկ հիմա պայմանագիրն այնպես են կնքել, որ ամսավճար ենք ստանում, որն ավելի քիչ է ստացվել։ Նախկինում ավելի լավ էին պայմանները, մաքուր օդին էինք աշխատում, իսկ հիմա գետնի տակ ենք, ավելի դժվար է, մեր առողջությունն էլ է վնասվում։ Չգիտեմ՝ հանքի որքան մասն է մեզ մնացել, որքանը՝ իրենց, բայց, ամեն դեպքում, իրենց շատ բան է մնացել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման մասին

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման մասին Fri, 11 Sep 2026 15:15:15 +0400 Հայ-ադրբեջանական պետական սահմանի…

11 րոպե ago

Օկուպացված Արցախում այժմ 100 հազար մա՞րդ է ապրում․ ինչ է պնդում Հաջիևը

Օկուպացված Արցախում այժմ 100 հազար մա՞րդ է ապրում․ ինչ է պնդում Հաջիևը Fri, 11 Sep…

27 րոպե ago

Ովքե՞ր են պայքարելու Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար

Ովքե՞ր են պայքարելու Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար Fri, 11 Sep 2026 14:45:16 +0400 Հոկտեմբերի 25-ին…

41 րոպե ago

#Ուղիղ․ Որտե՞ղ է ձևավորվում իրական օրակարգը. «Հայկական օրակարգ»-ի քննարկում

#Ուղիղ․ Որտե՞ղ է ձևավորվում իրական օրակարգը. «Հայկական օրակարգ»-ի քննարկում Fri, 11 Sep 2026 14:30:44 +0400…

56 րոպե ago

Ռուսական բանակը ևս 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել

Ռուսական բանակը ևս 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել Fri, 11 Sep 2026 14:30:40 +0400…

56 րոպե ago

Ինչ է առաջարկել Ուզբեկստանի նախագահը Փաշինյանին

Ինչ է առաջարկել Ուզբեկստանի նախագահը Փաշինյանին Fri, 11 Sep 2026 14:07:35 +0400 Ուզբեկստանը Հայաստանին առաջարկել…

1 ժամ ago