Արմեն Գրիգորյանը նոր աշխատանք ունի

Արմեն Գրիգորյանը նոր աշխատանք ունի

Wed, 09 Sep 2026 16:24:25 +0400


Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական: Այս մասին ասված է ընկերության LinkedIn-ի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Հղում անելով Գրիգորյանի՝ պետական կառավարման բարձրագույն օղակներում ունեցած փորձին՝ ընկերությունը նշում է, որ նրա կարիերան ընդգրկում է ռազմավարական կառավարման, դիվանագիտության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ճգնաժամերի կառավարման և տարածաշրջանային անվտանգության ոլորտները։ Ըստ հրապարակման՝ նորանշանակ ավագ խորհրդականն արդեն իսկ ակտիվորեն ներգրավված է PMCG-ի աշխատանքներում, մասնավորապես՝ TRIPP ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման գործընթացում։

Արմեն Գրիգորյանը 2018-ից մինչև 2026-ը զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն այս տարվա օգոստոսին ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից` հրաժարվելով մնալ գործադիրում վարչապետի առաջարկած այլ պաշտոնի:

2021-ին կարճ ժամանակով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն է եղել։

PMCG-ն միջազգային զարգացման խորհրդատվական ցանց է, որը նպատակ ունի ապահովել «անցումային և զարգացող երկրների առաջընթացը»։ Ընկերությունը գործում է ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում՝ համագործակցելով տեղական կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ։

Կազմակերպությունը, որը Հայաստանում ներկայացված է «PMCG Արմենիա» ՍՊԸ-ով, մասնագիտացած է սոցիալ-տնտեսական բարգավաճմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների իրականացման մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գևորգյանի մահը չի կարող մնալ առանց պատասխանատուների

Գևորգյանի մահը չի կարող մնալ առանց պատասխանատուների Thu, 12 Nov 2026 12:17:46 +0400 Արսեն Գևորգյանի՝…

5 րոպե ago

«Հրապարակ». Ինտերնետն է մեղավոր` գնում է, գալիս է, եւ ուսուցիչները չեն կարողանում ներբեռնել

«Հրապարակ». Ինտերնետն է մեղավոր` գնում է, գալիս է, եւ ուսուցիչները չեն կարողանում ներբեռնել Thu, 12…

7 րոպե ago

«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը ուր է գնալու

«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը ուր է գնալու Thu, 12 Nov 2026 12:07:13…

15 րոպե ago

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական նախագիծը Thu, 12 Nov 2026…

20 րոպե ago

Թրամփը «ձեռքերը լվանու՞մ է» Նեթանյահուից․ նոր զարգացումներ

Թրամփը «ձեռքերը լվանու՞մ է» Նեթանյահուից․ նոր զարգացումներ Thu, 12 Nov 2026 12:00:57 +0400 ԱՄՆ նախագահ…

22 րոպե ago

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի գործով կարևոր հարցաքննություններ են

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի գործով կարևոր հարցաքննություններ են Thu, 12 Nov 2026 11:58:58 +0400 Latest news…

24 րոպե ago