Խնդիրը նոր մարտահրավերներ չավելացնելն է

Խնդիրը նոր մարտահրավերներ չավելացնելն է

Wed, 09 Sep 2026 19:15:36 +0400


Իհարկե, բոլորի նման, մենք էլ այն կարծիքին չենք, թե ռուսական ռազմաբազան հարյուր տոկոսով չեզոքացնում է Հայաստանին սպառնացող անվտանգային մարտահրավերները, բայց, ի տարբերություն շատերի, մենք նաեւ վստահ ենք, որ ռուսական ռազմաբազան չէ, որ պետք է դա անի:

Ճիշտ հակառակը՝ մենք համոզված ենք, որ ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանում գտնվելը պետք է գնահատվի ոչ թե Հայաստանի անվտանգային մարտահրավերները հարյուր տոկոսով չեզոքացնելու, այլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ձեւավորված ստատուս քվոն պահպանելու տեսակետից:

Այս առումով, մենք չենք կասկածում, որ ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանում գտնվելը Հայաստանին պետք է ոչ թե իր անվտանգային մարտահրավերները հարյուր տոկոսով չեզոքացնելու, այլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ձեւավորված ստատուս քվոն պահպանելու համար:

Եվս մի հանգամանք, որին չենք կարող չանդրադառնալ: Հարցն այն է, որ բացի նրանից, որ մենք համոզված ենք, որ ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանում գտնվելը ոչ թե Հայաստանի անվտանգային բոլոր մարտահրավերները հարյուր տոկոսով չեզոքացնելու, այլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ձեւավորված ստատուս քվոն պահելու գործիք է, համոզված ենք նաեւ, որ Ադրբեջանի հետ ընթացող սահմանազատման գործընթացում բավականին բարդ խնդիրների բախվող այսօրվա Հայաստանի համար Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ձեւավորված ստատուս քվոն պահելը, թերեւս, նրա ամենամեծ անվտանգային մարտահրավերն է:

Այս առումով, մենք ե՛ւ որպես հասարակություն, ե՛ւ որպես պետություն, ի վերջո, պետք է հասկանանք, որ այս երկրի խնդիրը ո՛չ ռուսական ռազմաբազան օր առաջ Հայաստանից հանելն է եւ ո՛չ էլ այն ամեն գնով Հայաստանում պահելը: Այս երկրի խնդիրը Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացում լուրջ խնդիրներ ունեցող այսօրվա Հայաստանի խնդիրներին նոր խնդիրներ չավելացնելն է:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավտոարշավորդը հաղթել է Աշխարհի առաջնության որակավորման փուլը

Ավտոարշավորդը հաղթել է Աշխարհի առաջնության որակավորման փուլը Sun, 25 Oct 2026 22:00:09 +0400 Ավտոմրցորդների «Մերսեդեսի»…

7 րոպե ago

Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված

Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված Sun, 25 Oct 2026 21:55:22 +0400 Իջևան(Դիտավան) ՔՊ-90 Ինքնիշխան…

12 րոպե ago

ՀՀ 3 մարզերի մարզկենտրոնների մասնակցության թվերը

ՀՀ 3 մարզերի մարզկենտրոնների մասնակցության թվերը Sun, 25 Oct 2026 21:44:00 +0400 ՀՀ 3 մարզերի…

23 րոպե ago

Դուք դարձաք այդ հին բարքերի կրողը, դուք բերեցիք այդ հին բարքերը, դուք ձեր նշած նախկինն եք․ Գևորգյան

Դուք դարձաք այդ հին բարքերի կրողը, դուք բերեցիք այդ հին բարքերը, դուք ձեր նշած նախկինն…

25 րոպե ago

Ցուցարարները հրկիզել են մայրաքաղաքի քաղաքապետարանը

Ցուցարարները հրկիզել են մայրաքաղաքի քաղաքապետարանը Sun, 25 Oct 2026 21:30:44 +0400 Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում նորից…

37 րոպե ago

Նոր տվյալներ․ թարմացված

Նոր տվյալներ․ թարմացված Sun, 25 Oct 2026 21:29:06 +0400 Ստեփանավան, Արմանիս բնակավայր, 181 մասնակից Քաղաքացիական…

38 րոպե ago