Կարող է անգամ ատաղձագործության մասին համաժողովի գնալ` թեման կարևոր չէ

Կարող է անգամ ատաղձագործության մասին համաժողովի գնալ` թեման կարևոր չէ

Thu, 10 Sep 2026 19:15:16 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։ «Բարձրաստիճան հյուրերի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Հունաստանի վարչապետ Կիրիկոս Միցոտակիսը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հաջորդիվ` վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։ Նա մասնավորապես, նշել է․

«…Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։ 2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց մենք հասանք ևս մեկ հանգրվանի՝ HAYASAT-1-ին, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։
2026-2031 թվականների Հայաստանի Կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար, միաժամանակ զարգացնելով սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։ Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին։ Առաջ նայելով՝ Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, «Հրապարակի» հետ զրույցում, խոսելով Փաշինյանի Փարիզ կատարած այցի մասին, նկատում է. «Առաջին հերթին Փաշինյանն այս այցով ուզում է Ռուսաստանին ինչ-որ բան ցույց տալ: Նա գիտի, որ Մոսկվան տնտեսական սանկցիաներ է Հայաստանի դեմ կիրառում, իսկ առաջիկայում կարող է թանկանալ նաև գազի սակագինը, և Փաշինյանն ուզում է այսօր ցույց տալ, որ ինքը ունի այլընտրանք, իսկ եվրոպական երկրները գրկաբաց իրեն են սպասում, կոպիտ ասած` ուզում է ցույց տալ, որ եվրոպական երկրներն իրեն մարդատեղ են դնում, և նույնիսկ տիեզերական գագաթնաժողովների են հրավիրում: Մոսկվա գնալուց առաջ, Ռուսաստանի նախագահին ուզում է ցույց տալ, որ ունի այլընտրանք: Նա առանձնապես հայ ժողովրդին այս քայլով ցույց տալու բան չունի, այս պահին միայն մեկ բանից է վախենում, որ կարող է տնտեսական բունտ լինել, սակայն դա այս պահին չի սպասվում` հունվարից հետո կարող է լինել, հատկապես` փետրվար-մարտ ամիսներին: Նա կարող է տիեզերաժողովների գնալ, կարող է ատաղձագործության մասին համաժողովների գնալ, թեման նրա համար կարևոր չէ: Փաշինյանին ժամանակ է տրվել, մինչև դեկտեմբեր կողմնորոշվել, և հանրաքվե անցկացնել, սակայն նա չի անցկացնելու հանրաքվե»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարչապետի աշխատավարձը բարձրացրել են

Վարչապետի աշխատավարձը բարձրացրել են Thu, 10 Sep 2026 21:30:41 +0400 Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգի աշխատավարձը…

15 րոպե ago

Արամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է»

Արամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է» Thu, 10 Sep 2026 21:29:49 +0400…

15 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» դեմ է ցանկացած միակողմանի զիջմնան և թույլ չի տալու խաղաղություն զիջումների հաշվին

«Ուժեղ Հայաստանը» դեմ է ցանկացած միակողմանի զիջմնան և թույլ չի տալու խաղաղություն զիջումների հաշվին Thu,…

25 րոպե ago

«Չղջիկների» «կռիշը» ԱԱԾ-ն է, իսկ այդ վարույթի հետ ես կապ չունեմ․ Սիլվա Համբարձումյան

«Չղջիկների» «կռիշը» ԱԱԾ-ն է, իսկ այդ վարույթի հետ ես կապ չունեմ․ Սիլվա Համբարձումյան Thu, 10…

30 րոպե ago

Տիգրանաշենի հարցն առանձնահատուկ անվտանգային հարց է․ Մելոյան

Տիգրանաշենի հարցն առանձնահատուկ անվտանգային հարց է․ Մելոյան Thu, 10 Sep 2026 21:10:14 +0400 Latest news…

35 րոպե ago

Մենք, հատկապես սյունեցիներս, լավ պատկերացնում ենք, թե ինչ է նշանակում ճանապարհների անվտանգությունը

Մենք, հատկապես սյունեցիներս, լավ պատկերացնում ենք, թե ինչ է նշանակում ճանապարհների անվտանգությունը Thu, 10 Sep…

39 րոպե ago