Ինչ է առաջարկել Ուզբեկստանի նախագահը Փաշինյանին

Ինչ է առաջարկել Ուզբեկստանի նախագահը Փաշինյանին

Fri, 11 Sep 2026 14:07:35 +0400


Ուզբեկստանը Հայաստանին առաջարկել է զարգացնել Միջին Ասիայի և Անդրկովկասի միջև տրանսպորտային միջանցքը։

Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։

Տեղեկությունը հայտնում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Միրզիյոևը հանդես է եկել Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանները միավորող լոգիստիկայի և տրանսպորտային միջանցքների զարգացմամբ փոխկապակցվածության ամրապնդման օգտին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև ուզբեկա-հայկական հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված հարցեր, առաջին հերթին առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում:
«Այս համատեքստում հատկապես կարևորվել է արդյունաբերական կոոպերացիայի նոր համատեղ նախագծերի մշակումը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ Ուզբեկստանի նախագահը բարձր է գնահատել ջանքերը Ադրբեջանի հետ «խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման ուղղությամբ, որը կդառնա տարածաշրջանային կայունության և զարգացման ամուր հիմք»:
Քննարկվել է նաև երկկողմ և բազմակողմ, այդ թվում՝ ՄԱԿ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում միջոցառումների ժամանակացույցը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի և Ղազախստանի միջև Իրանի տարածքով գործարկվել է երթուղի՝ Թուրքմենստանի և Ուզբեկստանի միացմամբ։ Այս ուղղությունը ծառայում էր որպես Չինաստանից Հայաստան բեռների առաքման նոր երթուղի, որն ունի երկու գործող մասնաճյուղ.
■ Չինաստան (Խորգոս)-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան,
■ Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան:
Ներկա դրությամբ Իրանում տիրող իրավիճակի ֆոնին տվյալ ուղղությունը ամբողջ հզորությամբ չի աշխատում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

59-ամյա տղամարդը մահացավ․ հայրը տեղյակ չէր որդու ծայրահեղ ծանր վիճակի մասին

59-ամյա տղամարդը մահացավ․ հայրը տեղյակ չէր որդու ծայրահեղ ծանր վիճակի մասին Sat, 12 Sep 2026…

12 րոպե ago

Որ դեպքում կվերաբացվի Հորմուզի նեղուցը․ հայտնի է պայմանը

Որ դեպքում կվերաբացվի Հորմուզի նեղուցը․ հայտնի է պայմանը Sat, 12 Sep 2026 18:00:02 +0400 Հորմուզի…

16 րոպե ago

Կապանում իշխանության վիճակը լավ չի

Կապանում իշխանության վիճակը լավ չի Sat, 12 Sep 2026 17:45:19 +0400 Կապան համայնքում հոկտեմբերի 25-ին…

30 րոպե ago

Բախում՝ ուժայինների եւ զինյալ գրոհայինների միջեւ

Բախում՝ ուժայինների եւ զինյալ գրոհայինների միջեւ Sat, 12 Sep 2026 17:30:56 +0400 Իրանում, Բելուջիստան եւ…

45 րոպե ago

Տիգրան Ավինյանը բյուջեից խոշոր գումար է հատկացրել Հ1-ին

Տիգրան Ավինյանը բյուջեից խոշոր գումար է հատկացրել Հ1-ին Sat, 12 Sep 2026 17:15:42 +0400 Երևանի…

60 րոպե ago

Օզոնային շերտի ճեղքվածքը մեծացել է

Օզոնային շերտի ճեղքվածքը մեծացել է Sat, 12 Sep 2026 17:00:25 +0400 Անտարկտիկական օզոնային շերտի ճեղքվածքը…

1 ժամ ago