«Լիդիա Փոյեթի օրենքը»․ դետեկտիվ սերիալ՝ պայքարող կնոջ մասին

«Լիդիա Փոյեթի օրենքը»․ դետեկտիվ սերիալ՝ պայքարող կնոջ մասին

Fri, 11 Sep 2026 21:00:10 +0400


Իտալիա, 19-րդ դար։ Լիդիա Փոյեթը փաստաբան է։ Սակայն նրան արգելում են զբաղվել իրավաբանական գործունեությամբ, քանի որ կին է, ու հետ են կանչում փաստաբանական արտոնագիրը։ Լիդիան, սակայն, մտադիր չէ հանձնվել։ Նա գումար չունի եւ ելքը գտնում է աշխատանքի ընդունվելով եղբոր՝ Էնրիկեի իրավաբանական գրասենյակում։ Զուգահեռաբար՝ պատրաստում է փաստաբանական արտոնագրի հետկանչի որոշման դեմ գանգատը։ Այդ ընթացքում էլ փորձում է հետաքննել ու բացահայտել խճճված մի հանցագործություն, որը տեղի է ունեցել Իտալիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Թուրինում։ 2023-ին նկարահանված այս վեցմասանոց սերիալի դերերում հանդես են եկել Սառա Լազարոն, Մաթիլդա դե Անջելիսը, Նիկոլո Փազեթին։ Իտալական սերիալը, որը նկարահանվել է իրական պատմության հիման վրա, պատմում է Իտալիայի առաջին կին իրավաբան Լիդիա Փոյեթի մասին։

Ժանրը դասական դետեկտիվ է՝ համեմված պատմական դրամայի տարրերով։ Սակայն թեմաները, որոնք արծարծվում են, ավելի խորն են ու կարեւոր՝ կանանց իրավունքների եւ իրավահավասարության պայքար մի իրականության շրջանակում, որտեղ գերիշխողը տղամարդիկ են։ Ժամանակն ու միջավայրն էլ խորհրդանշական են։ 19-րդ դարավերջի Թուրինը, Իտալիայի վերամիավորումից հետո, ապրում էր արդիականացման բարդ փուլ։ Սերիալը հետաքրքիր է առաջին հերթին նրանով, որ ցույց է տալիս, թե Եվրոպայում՝ 19-րդ դարի վերջին, ինչ դիրքում էին կանայք, երբ քայլ առ քայլ էին նվաճում կրթության եւ մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքը։ Իրական Լիդիա Փոյեթն ուներ իրավաբանական կրթություն եւ 1883-ին դառնում է առաջին կինը, որն անդամակցում է Թուրինի փաստաբանական պալատին։ Դա այն ժամանակների համար հեղափոխական բան էր։ Կինը ոչ միայն կարողանում է ստանալ համալսարանական կրթություն, այլ նաեւ՝ իր մասնագիտական գործունեության եւ կարգավիճակի առումով պաշտոնական ճանաչման է հասնում։ Ու թեեւ ժամանակի բարքերն ու կարծրատիպերն առաջին կին փաստաբանի դեմ են հաճախ աշխատում, սակայն նա շարունակում է պայքարել ողջ համակարգի դեմ՝ ընթանալով ժամանակի հոսանքին հակառակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը

Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Sun, 15 Nov 2026…

14 րոպե ago

Սյուզան Մարգարյանը լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից

Սյուզան Մարգարյանը լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից Sun, 15 Nov 2026 16:38:49 +0400…

35 րոպե ago

Լևոն Քոչարյանը՝ Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայր

Լևոն Քոչարյանը՝ Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայր Sun, 15 Nov 2026 16:30:07 +0400 Երգչուհի Վարդուհի…

44 րոպե ago

Սամբոյի բրոնզե մեդալակրին սպանել են ռեստորանի մոտ

Սամբոյի բրոնզե մեդալակրին սպանել են ռեստորանի մոտ Sun, 15 Nov 2026 16:15:46 +0400 Ռուսաստանի սամբոյի…

58 րոպե ago

Հայտնի ֆուտբոլիստն ամուսնալուծվել է

Հայտնի ֆուտբոլիստն ամուսնալուծվել է Sun, 15 Nov 2026 16:00:05 +0400 Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Դանի Ալվեստը,…

1 ժամ ago

Ջեյմս Բոնդի նոր դերակատարը հայտնի է

Ջեյմս Բոնդի նոր դերակատարը հայտնի է Sun, 15 Nov 2026 15:45:58 +0400 Amazon MGM ստուդիան…

1 ժամ ago