«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Sat, 12 Sep 2026 08:30:10 +0400


Վայոց ձորի երեք համայնքում՝ Վայքում, Եղեգնաձորում եւ Ջերմուկում, հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու: Վայքում ՔՊ-ի թեկնածուն գործող համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանն է, որը 1997-2012թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ, 2012-2021թթ. եղել է«Մավշին» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը: 2021 թվականից նա ընտրվել է Վայք խոշորացված համայնքի ղեկավար: Մամուլը գրեց, որ համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանը մոտ 500 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը՝ Մերի Մարգարյանին պատկանող ընկերության հետ: Իսկ Քննչական կոմիտեի 2019թ․ օգոստոսի 27-ի հաղորդագրությունում ասվում է, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենին, որն այդ ժամանակ եղել է հենց Մաթեւոսյանը։

Վայոց ձորի մեկ այլ համայնքում՝ Եղեգնաձորում, համայնքները կրկին կխոշորանան, Արենի եւ Եղեգիս համայնքները կմիանան Եղեգնաձորին: 3 համայնքներից ՔՊ-ն այստեղ առաջադրել է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը հանրությանը ներկայացրել է անձամբ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը: Ի դեպ, Հուսիկ Սահակյանն այն համայնքապետն է, որն անգամ մեռած մարդու հոգեհանգիստն էր տեղափոխել, որ վարչապետի այցը չխաթարվի` իր պլանավորած ժամին: Իշխող կուսակցությունը, հավանաբար, նաեւ գնահատեց Սահակյանի այս քայլը եւ 3 համայնքների ղեկավարներից նրան ընտրեց թեկնածու: Հուսիկ Սահակյանը, ի տարբերություն Վայքի համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանի, ունի համայնքը ղեկավարելու փորձ: 1996-2005թթ. նա երեք անգամ անընդմեջ ընտրվել է Ռինդի ղեկավար։ Վերընտրվել է 2007, 2010 եւ 2014 թվականներին։ 2017 թվականից Արենի խոշորացված համայնքի ղեկավարն է:

Ջերմուկցիները եւս այս տարի համայնքապետ կընտրեն: Մեզ հասած տեղեկություններով՝ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն է պատրաստվում մասնակցել ՏԻՄ ընտրություններին, պատճառն այն է, որ առաջիկա մեկ-երկու տարում մարզպետարանները լուծարվում են, եւ համայնքապետերն արդեն իրենց գլխի ճարը տեսնում են: Վահագն Արսենյանին հարցրինք` պատրաստվո՞ւմ է իր թեկնածությունն առաջադրել ՏԻՄ ընտրություններում։ Ասաց, որ այս պահին դեռ այդպիսի որոշում չկա: Նշենք, որ այս 3 համայնքներում ընդդիմությունը եւս թեկնածուներ ունի, սակայն դեռ ոչ մեկը չի բարձրաձայնում թեկնածուների անունները, որ ժամանակից շուտ մարդկանց չթիրախավորեն: Ի դեպ, սեպտեմբերի 10-ից սկսվել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցումը: Մեզ ասացին, որ ընդդիմադիր թեկնածուները որոշել են գրանցվել վերջին օրը` սեպտեմբերի 20-ին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

2 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

3 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

3 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

3 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

3 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

3 ժամ ago