Օտարերկրացիները կկարողանան բուհ ընդունվել առանց ընդունելության քննությունների

Օտարերկրացիները կկարողանան բուհ ընդունվել առանց ընդունելության քննությունների

Sat, 12 Sep 2026 14:00:36 +0400


2027-28 ուսումնական տարվանից օտարերկրացի քաղաքացիները կկարողանան Վրաստանում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել սովորելու՝ առանց ընդունելության քննություններ հանձնելու։ Համապատասխան որոշումը կայացվել է վրացական կառավարության կողմից։ Համաձայն նոր կանոնների, օտարերկրացի դիմորդը, ով ստացել է լրիվ ընդհանուր կրթություն, պետք է ներկայացնի միջազգային հավաստագիր, որը կհաստատի լեզվի իմացությունը, որով իրականացվում է կրթական ծրագիրը, կամ պետք է քննություն հանձնի Վրաստանի Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնում։ Այն դեպքում, եթե ուսուցումը վրացերենով է, դիմոդրը պետք է հանձնի վրացերենի քննություն։ Լեզվական իմացության նվազագույն շեմը B1-ն է բակալավրիատի համար եւ B2-ը՝ մագիստրատուրայի համար։ Միջազգային հավաստագիրը պետք է լինի գործող։ Դիմելու պահին հավաստագրի տրման օրվանից չպետք է անցած լինի երեք տարի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խնդրում է իրեն հեռացնել՝ չեն հեռացնում․ ինչու՞․․․

Խնդրում է իրեն հեռացնել՝ չեն հեռացնում․ ինչու՞․․․ Thu, 19 Nov 2026 14:15:42 +0400 Այնպես էլ…

15 րոպե ago

Ովքեր են Եվրոպայում նույնասեռական ներկայացող քրեական հեղինակությունները

Ովքեր են Եվրոպայում նույնասեռական ներկայացող քրեական հեղինակությունները Thu, 19 Nov 2026 14:12:23 +0400 Փաշինյանը հրաժարվել…

19 րոպե ago

Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման

Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Thu, 19 Nov 2026 14:00:08 +0400…

31 րոպե ago

Հայտնի է՝ մասնակցելու՞ է G20-ի նիստին, թե՞ ոչ

Հայտնի է՝ մասնակցելու՞ է G20-ի նիստին, թե՞ ոչ Thu, 19 Nov 2026 13:50:25 +0400 Փաշինյանը…

41 րոպե ago

Ինչ 435 միլիարդի մասին է խոսքը

Ինչ 435 միլիարդի մասին է խոսքը Thu, 19 Nov 2026 13:48:04 +0400 2027 թվականին կրթության,…

43 րոպե ago

«Հրապարակ». Դաստիարակը երեխաներին սպառնացել է չքնելու դեպքում դանակով վիզը կտրե՞լ

«Հրապարակ». Դաստիարակը երեխաներին սպառնացել է չքնելու դեպքում դանակով վիզը կտրե՞լ Thu, 19 Nov 2026 13:45:47…

45 րոպե ago