Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

Օտարերկրացիները կկարողանան բուհ ընդունվել առանց ընդունելության քննությունների

Օտարերկրացիները կկարողանան բուհ ընդունվել առանց ընդունելության քննությունների

Sat, 12 Sep 2026 14:00:36 +0400


2027-28 ուսումնական տարվանից օտարերկրացի քաղաքացիները կկարողանան Վրաստանում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել սովորելու՝ առանց ընդունելության քննություններ հանձնելու։ Համապատասխան որոշումը կայացվել է վրացական կառավարության կողմից։ Համաձայն նոր կանոնների, օտարերկրացի դիմորդը, ով ստացել է լրիվ ընդհանուր կրթություն, պետք է ներկայացնի միջազգային հավաստագիր, որը կհաստատի լեզվի իմացությունը, որով իրականացվում է կրթական ծրագիրը, կամ պետք է քննություն հանձնի Վրաստանի Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնում։ Այն դեպքում, եթե ուսուցումը վրացերենով է, դիմոդրը պետք է հանձնի վրացերենի քննություն։ Լեզվական իմացության նվազագույն շեմը B1-ն է բակալավրիատի համար եւ B2-ը՝ մագիստրատուրայի համար։ Միջազգային հավաստագիրը պետք է լինի գործող։ Դիմելու պահին հավաստագրի տրման օրվանից չպետք է անցած լինի երեք տարի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞րն է քաղաքացիների հայրենիքը

Ո՞րն է քաղաքացիների հայրենիքը Tue, 08 Sep 2026 12:22:16 +0400 «Քայլ արա, մերժիր Սերժին» գրքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով