Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

ՀՀ պետական բյուջեից Քենիայում 70 հոգանոց միջոցառման հաշիվն են փակել

ՀՀ պետական բյուջեից Քենիայում 70 հոգանոց միջոցառման հաշիվն են փակել

Sat, 12 Sep 2026 13:45:58 +0400


Հուլիսի 27-ին Քենիայի Հանրապետության Նայրոբի քաղաքում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և WWF-Հայաստանի համագործակցությամբ կազմակերպվել է բարձրաստիճան միջոցառում։ Միջոցառումը կազմակերպվել է Նայրոբիի «Ռիվեր կաֆե Գիգիրի»-ում, որի համար ՀՀ պատվիրակությունը վճարել է 4 652.75 ԱՄՆ դոլար։

Միջոցառմանը մասնակցել է 70 անձ։ Միջոցառումը կազմակերպվել է «Էկոլոգիական միջանցքները և այլ արդյունավետ տարածքային պահպանության միջոցառումները (OECMs) Կովկասում՝ Կունմինգ–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 3-րդ նպատակի (30×30) իրականացման համար» թեմայով։

Նշենք, որ միջոցառումը անցկացվել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվական օժանդակ մարմնի 28-րդ նիստի (SBSTTA-28) շրջանակներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով