Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

Երեք առաջարկ՝ սփյուռքահայ ներդրողին․ մանրամասնում է «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Իրինա Անանյանը

Երեք առաջարկ՝ սփյուռքահայ ներդրողին․ մանրամասնում է «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Իրինա Անանյանը

Wed, 03 Jun 2026 11:55:28 +0400


Սփյուռքի հետ հարաբերություններում մենք որդեգրել ենք նոր սկզբունք․ «նվիրատվությունից» անցում ենք կատարելու դեպի ներդրում և համասեփականություն։ Սա նշանակում է, որ Սփյուռքը դառնում է ոչ թե օգնություն տրամադրող, այլ տնտեսության համահեղինակ։ Այս մասին ասել է «Միասնության թևեր» կուսակցության տնտեսական թիմի անդամ Իրինա Անանյանը։

«Մեր շփումները ցույց են տալիս, որ Սփյուռքում կա շատ բարձր մոտիվացիա՝ ներդրելու, մասնակցելու և դառնալու Հայաստանի զարգացման համահեղինակ։ Պարզապես այսօր հաճախ բացակայում են հասկանալի կանոնները, վստահելի մեխանիզմները և հարմար գործիքները։ Այլ կերպ ասած, պահանջարկ կա, մենք ստեղծում ենք առաջարկը»,- ասել է տնտեսագետը։

Մանրամասնելով «Միասնության թևերի» տնտեսական պլատֆորմի 5-րդ ուղղությունը՝ նա նշել է, որ Սփյուռքին ուղղվելու է երեք տնտեսական առաջարկ․ Հայաստանից դուրս բնակվող հայ գործարարը կարող է դառնալ որևէ նախագծի համասեփականատեր, գործունեություն ծավալել արդյունաբերական գոտիներում կամ գնել հայկական ընկերությունների բաժնետոմսեր և պարտատոմսեր։

«Մենք կառուցում ենք համահայկական տնտեսական համակարգ, որտեղ Հայաստանը կենտրոնն է, իսկ Սփյուռքը՝ լիարժեք գործընկեր»,- ասել է Իրինա Անանյանը։

Հիշեցնենք, որ «Միասնության թևեր» կուսակցության տնտեսական ծրագիրը հրապարակվել է փետրվարի 17-ին և կրում է «7 ուղղություն՝ 1 ճանապարհ» խորագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որն է եղել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման լրացուցիչ խթանը

Որն է եղել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման լրացուցիչ խթանը Tue, 08 Sep 2026 12:45:39 …