Ինչ 435 միլիարդի մասին է խոսքը

Ինչ 435 միլիարդի մասին է խոսքը

Thu, 19 Nov 2026 13:48:04 +0400


2027 թվականին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների ֆինանսավորումը կգերազանցի 435 միլիարդ դրամը։ Այս մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ներկայացված նախագծի համաձայն՝ նախատեսվող գումարից 164,4 միլիարդ դրամը կուղղվի կապիտալ ծրագրերի իրականացմանը։ Նախարարի խոսքով՝ 2021 թվականի համեմատ, երբ մեկնարկել է Կառավարության նախորդ ծրագրի իրականացումը, նշված ոլորտների ընդհանուր ֆինանսավորումը կավելանա ավելի քան 2,5 անգամ։

2027 թվականի պետական բյուջեով նախատեսվում է միջոցներ տրամադրել 23 բյուջետային ծրագրերի և դրանց շրջանակում իրականացվող 193 միջոցառումների համար։

Անդրադառնալով կապիտալ ներդրումներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին զգալի աշխատանք է իրականացվել ծրագրերի պլանավորման և դրանց գործնական իրականացման միջև առկա տարբերությունը նվազեցնելու ուղղությամբ։ Նրա գնահատմամբ՝ այս գործընթացում կարևոր նշանակություն է ունեցել համապատասխան ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։

Նախարարի ներկայացրած տվյալներով՝ 2018 թվականին ոլորտի կապիտալ ծախսերը կազմել են ընդամենը 1,3 միլիարդ դրամ։ Դրանից հետո արձանագրվել է զգալի աճ․ մասնավորապես, 2025 թվականին նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում կապիտալ ներդրումների փաստացի ծավալը հասել է 129,3 միլիարդ դրամի։

2026 թվականի համար կապիտալ ծրագրերի իրականացման նպատակով նախատեսվել էր 165,5 միլիարդ դրամ։ Իսկ 2027 թվականի բյուջետային նախագծով այդ ուղղությամբ առաջարկվում է հատկացնել 164,4 միլիարդ դրամ, որը կկազմի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների համար նախատեսված ընդհանուր ֆինանսավորման 37,7 տոկոսը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լրիվ տեղին է, որ Նիկոլը սկսի ընդդիմության նախապայմանները կատարել

Լրիվ տեղին է, որ Նիկոլը սկսի ընդդիմության նախապայմանները կատարել Fri, 20 Nov 2026 14:58:43 +0400…

18 րոպե ago

Մի՛ տվայտվեք, մեկ է՝ ալիևյան Սահմանադրությունը տեղ չունի Հայաստանում

Մի՛ տվայտվեք, մեկ է՝ ալիևյան Սահմանադրությունը տեղ չունի Հայաստանում Fri, 20 Nov 2026 14:47:52 +0400…

29 րոպե ago

Ճակատին մեխ էլ խփես՝ հրաժարական չի տա…

Ճակատին մեխ էլ խփես՝ հրաժարական չի տա… Fri, 20 Nov 2026 14:45:03 +0400 Ամենօրյա այդքան…

32 րոպե ago

Դավիթ Ղազինյանի հետ Հ1-ի եթերում բանավեճի պետք է մասնակցի Ռոմանոս Պետրոսյանը․ «Ուժեղ Հայաստան»

Դավիթ Ղազինյանի հետ Հ1-ի եթերում բանավեճի պետք է մասնակցի Ռոմանոս Պետրոսյանը․ «Ուժեղ Հայաստան» Fri, 20…

36 րոպե ago

Նոր միջուկային մրցավազք կարող է սկսվել

Նոր միջուկային մրցավազք կարող է սկսվել Fri, 20 Nov 2026 14:30:44 +0400 Միջազգային ասպարեզում միջուկային…

46 րոպե ago

Պաշտոնավարում է ՀՀԿ-ի ժամանակներից մինչ այսօր

Պաշտոնավարում է ՀՀԿ-ի ժամանակներից մինչ այսօր Fri, 20 Nov 2026 14:15:38 +0400 Նոյեմբերի 29-ին Աշտարակ…

1 ժամ ago