Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի
Sun, 13 Sep 2026 20:15:39 +0400
Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի
Ինչպես չես կարող նայել, թե ոնց էր ԻՍԻՍ-ը վերացնում Պալմիրայում մարդկության մշակութային ժառանգությունը, այնպես էլ չես կարող թողնել Հիքմեթ Հաջիևների տիրապետության տակ լինեն մարդկության բազմադարյա կոթողները
Եվ սա արվելու է նաև Ադրբեջանի ժողովրդի համար, նրանք արժանի չեն, որ իրենց կառավարեն ավերիչ պիռատները
Մի քիչ զարգացել են պիռատները, եվրոպացիքին կանչել, ասում են՝ նայեք մենք զարգացել ենք, չենք վերացնում, նենգափոխում ենք
Եվ այդ պատկերներից չգժվեք, քանի որ գժվելը մեր հագով չի»: