Ինչքան գումարով է Նեյմարն օգնել «հարազատ» ֆուտբոլային ակումբին
Sun, 13 Sep 2026 22:00:29 +0400
«Սանտոսի» հարձակվող Նեյմերը օգնել է ակումբին՝ ՖԻՖԱ-ի կողմից սահմանված տրանսֆերային արգելանքը վերացնելու համար։ Այս մասին հայտնում է L’Equipe պարբերականը;
Իր ընտանիքին պատկանող սպորտային մարքեթինգով զբաղվող ընկերության միջոցով՝ վճարել է երկու միլիոն եվրո։ Արգելանքը դրվել է՝ «Մոնակո» ակումբին ունեցած պարտավորությունների պատճառով։ Պարտքը գոյացել է 2023 թվականին Ժան Լուկասի տրանսֆերից հետո։ Սահմանափակումների վերացումից հետո, Նեյմարը մասնակցել է Արթուր Ֆելիպե Կուտինյոյի հրավիրման արարողությանը։