Ալիևը երազում էր այդ մասին

Ալիևը երազում էր այդ մասին

Mon, 14 Sep 2026 11:35:01 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ կոշտ գնահատականներ է հնչեցրել՝ պնդելով, որ տեղի ունեցածի գլխավոր շահառուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։

Ասուլիսի ընթացքում ընդդիմադիր պատգամավորը հայտարարել է, որ Քոչարյանի կալանավորումը համապատասխանում է Ալիևի վաղեմի ցանկությանը՝ Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ նման իրավիճակ տեսնելու առումով։

«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առաջին շահառուն և երջանիկն Ալիևն է, որովհետև ինքը երազում էր, որ Արցախի Հանրապետության բոլոր նախագահները լինեն կալանքի տակ», — ասել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ իշխանության կողմից իրականացվող տարբեր քաղաքական գործընթացները՝ այդ թվում Եվրոպական միության հետ կապված օրակարգը, Սահմանադրության փոփոխության հարցը և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող քաղաքականությունը, իրարից անկախ չեն։

Մանուկյանի գնահատմամբ՝ իշխանությունը իշխանությունը պահպանելու համար պատրաստ է թուլացնել կամ չեզոքացնել իրեն վտանգ ներկայացնող տարբեր կենտրոններ և քաղաքական օջախներ։

«Նիկոլ Փաշինյանը բոլորին ինչ-որ բաներ է խոսք տվել։ Խոսում ենք ԵՄ գնալու, Սահմանադրության փոփոխության մասին, եկեղեցու դեմ կռվի։ Եվ իրենք իշխանությունը պահելու համար պատրաստ են ցանկացած օջախ վերացնել կամ մի ձև այդ օջախներն այս փուլում ապաակտիվացնել», – նշել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում կարող են լինել տարբեր շահագրգիռ կողմեր, սակայն գործողությունների հիմնական պատասխանատուն, իր գնահատմամբ, Հայաստանի իշխանությունն է։

«Ստացվում է՝ պատվիրատուները բազմաթիվ են, կատարողը՝ ուղիղ իշխանությունն է և մի նպատակ ունի, որ իր իշխանությունը մեկ օր ավելի շատ պահի», – հավելել է Մեսրոպ Մանուկյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո

Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո Mon, 14 Sep 2026…

26 րոպե ago

Մահացել է ռուս հայտնի սերիալային դերասանը

Մահացել է ռուս հայտնի սերիալային դերասանը Mon, 14 Sep 2026 18:30:03 +0400 71 տարեկանում մահացել…

42 րոպե ago

Դատավորը երկմտում է՝ Արգամ Աբրահամյանին ազատ արձակե՞լ, թե՞ ոչ

Դատավորը երկմտում է՝ Արգամ Աբրահամյանին ազատ արձակե՞լ, թե՞ ոչ Mon, 14 Sep 2026 18:29:33 +0400…

42 րոպե ago

Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին

Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Mon, 14 Sep 2026 18:15:29 +0400…

56 րոպե ago

Բելառուսի դեպքում հույզերը շատ են, Ադրբեջանի դեպքում՝ չկան

Բելառուսի դեպքում հույզերը շատ են, Ադրբեջանի դեպքում՝ չկան Mon, 14 Sep 2026 18:07:09 +0400 ԱԺ…

1 ժամ ago

Մտադիր են փոխել բանակցային օրակարգը

Մտադիր են փոխել բանակցային օրակարգը Mon, 14 Sep 2026 18:00:43 +0400 Միացյալ Նահանգները ցանկանում է…

1 ժամ ago