Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Ալիևը երազում էր այդ մասին

Ալիևը երազում էր այդ մասին

Mon, 14 Sep 2026 11:35:01 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ կոշտ գնահատականներ է հնչեցրել՝ պնդելով, որ տեղի ունեցածի գլխավոր շահառուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։

Ասուլիսի ընթացքում ընդդիմադիր պատգամավորը հայտարարել է, որ Քոչարյանի կալանավորումը համապատասխանում է Ալիևի վաղեմի ցանկությանը՝ Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ նման իրավիճակ տեսնելու առումով։

«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առաջին շահառուն և երջանիկն Ալիևն է, որովհետև ինքը երազում էր, որ Արցախի Հանրապետության բոլոր նախագահները լինեն կալանքի տակ», — ասել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ իշխանության կողմից իրականացվող տարբեր քաղաքական գործընթացները՝ այդ թվում Եվրոպական միության հետ կապված օրակարգը, Սահմանադրության փոփոխության հարցը և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող քաղաքականությունը, իրարից անկախ չեն։

Մանուկյանի գնահատմամբ՝ իշխանությունը իշխանությունը պահպանելու համար պատրաստ է թուլացնել կամ չեզոքացնել իրեն վտանգ ներկայացնող տարբեր կենտրոններ և քաղաքական օջախներ։

«Նիկոլ Փաշինյանը բոլորին ինչ-որ բաներ է խոսք տվել։ Խոսում ենք ԵՄ գնալու, Սահմանադրության փոփոխության մասին, եկեղեցու դեմ կռվի։ Եվ իրենք իշխանությունը պահելու համար պատրաստ են ցանկացած օջախ վերացնել կամ մի ձև այդ օջախներն այս փուլում ապաակտիվացնել», – նշել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում կարող են լինել տարբեր շահագրգիռ կողմեր, սակայն գործողությունների հիմնական պատասխանատուն, իր գնահատմամբ, Հայաստանի իշխանությունն է։

«Ստացվում է՝ պատվիրատուները բազմաթիվ են, կատարողը՝ ուղիղ իշխանությունն է և մի նպատակ ունի, որ իր իշխանությունը մեկ օր ավելի շատ պահի», – հավելել է Մեսրոպ Մանուկյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը

«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը Mon, 26 …