Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին

Sat, 21 Mar 2026 09:30:00 +0400


Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգերին է դիմել նամակով՝ խնդրելով պարզաբանել Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակը:

Նա շեշտել է, որ ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար չափազանց կարևոր է իմանալ, թե Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրավական ինչ կարգավիճակ են ունեցել իրենց հարազատները։

«Պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները և փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները», — նշել է Վերոնիկա Զոնաբենդը:

Նա խնդրել է պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ բանտարկյալներին՝ որպես ռազմագերինե՞ր, անվտանգության նկատառումներով կալանավորվածնե՞ր, ինտերնացվածնե՞ր, թե՞ ունեցել են որևէ այլ կարգավիճակ:

Ըստ Զոնաբենդի՝ այս հարցի պարզաբանումը ընտանիքներին դա կտա խիստ անհրաժեշտ վստահեցում և պատկերացում այն մասին, թե ինչպես են կալանավորվածները դիտարկվում միջազգային մարդասիրական իրավունքի և ԿԽՄԿ մարդասիրական այցելությունների չափորոշիչների շրջանակում։

Բաքվում պահվող հայ գերիների հարազատներն մտահոգված են նրանց առողջական վիճակով: Հայ գերիներին անկախ հասանելիություն վերջին անգամ ունեցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, սակայն ԿԽՄԿ-ն նախորդ սեպտեմբերի 3-ին դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքացիները պիտի որոշեն՝ ընդդիմությունը վերցնի մանդատները, թե ոչ․ Ռուբեն Մելիքյան

Քաղաքացիները պիտի որոշեն՝ ընդդիմությունը վերցնի մանդատները, թե ոչ․ Ռուբեն Մելիքյան Tue, 09 Jun 2026 12:29:50 …