Աննախադեպ տեղումներ և ջերմաստիճանային տատանումներ

Աննախադեպ տեղումներ և ջերմաստիճանային տատանումներ

Mon, 14 Sep 2026 17:30:12 +0400


Օգոստոս ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․3°C, որը նորմայից բարձր էր 0․3°C–ով։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 59․2 մմ կամ նորմայի 192%-ը։ Այն իններորդ խոնավ օգոստոսն էր սկսած 1935թ-ից։

Օգոստոս ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է օգոստոսի 21-ին Տաշիրում՝ 5․1°C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը օգոստոսի 4-ին՝ Ուրցաձորում՝ 39․8°C։

Օգոստոսի առաջին և երրորդ տասնօրյակներին օդի օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայից շրջանների մեծ մասում։

Օգոստոսի 2-4 ընկած ժամանակահատվածում շրջանների մեծ մասում, այդ թվում լեռնային և նախալեռնային շրջաններում, օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր էին նորմայից 2-4 °C-ով։ Հատկապես բարձր ջերմային ֆոն դիտվեց օգոստոսի 23-26-ը, երբ մի շարք օդերևութաբանական կայաններում օդի օրական առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին իրենց պատմական արժեքները։

Օգոստոսի երկրորդ տասնօրյակում օդի օրական ջերմաստիճանները շրջանների մեծ մասում ցածր էին նորմայից 2-3°C-ով։

Տեղումներ դիտվեցին ամսվա երկրորդ տասնօրյակին և օգոստոսի 27-31 ընկած ժամանակահատվածում։ Հորդառատ անձրևներ գրանցվել են օգոստոսի 10-ին Մասրիկում՝ 33․5մմ (4 ժամվա ընթացքում) և օգոստոսի 27-ին Հանքավանում՝ 33մմ (3 ժամվա ընթացքում)։

1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք օգոստոսը դիտվել է 2006 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 20․4°C, իսկ ամենացուրտը՝ 2009 թվականին՝ 14․7°C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ օգոստոսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 115․4մմ, իսկ ամենաչորը՝ 1940 թվականին՝ 4․8մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ օգոստոս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․1°C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 11մմ-ով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին

Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Mon, 14 Sep 2026 18:15:29 +0400…

16 րոպե ago

Բելառուսի դեպքում հույզերը շատ են, Ադրբեջանի դեպքում՝ չկան

Բելառուսի դեպքում հույզերը շատ են, Ադրբեջանի դեպքում՝ չկան Mon, 14 Sep 2026 18:07:09 +0400 ԱԺ…

24 րոպե ago

Մտադիր են փոխել բանակցային օրակարգը

Մտադիր են փոխել բանակցային օրակարգը Mon, 14 Sep 2026 18:00:43 +0400 Միացյալ Նահանգները ցանկանում է…

31 րոպե ago

Նոր նշանակումներ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում

Նոր նշանակումներ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում Mon, 14 Sep 2026 17:59:03 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի…

32 րոպե ago

Փառատոններ, քեֆ-ուրախություններ հենց սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայաթափման օրը

Փառատոններ, քեֆ-ուրախություններ հենց սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայաթափման օրը Mon, 14 Sep 2026 17:45:11 +0400 Սեպտեմբերի…

46 րոպե ago

Նիկոլն ազատվեց երկրորդ հավանական մրցակցից

Նիկոլն ազատվեց երկրորդ հավանական մրցակցից Mon, 14 Sep 2026 17:15:16 +0400 Արդեն նախկին ԱԽՔ Գրիգորյան…

1 ժամ ago