«Հրապարակ»․ Հայաստանի ապագան Լիխտենշտեյնն է` իր բնակչության քանակով

«Հրապարակ»․ Հայաստանի ապագան Լիխտենշտեյնն է` իր բնակչության քանակով

Tue, 15 Sep 2026 09:15:23 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:

– Ռուսական փորձագիտական շրջանակներն ի՞նչ գնահատականներ են տալիս՝ ի՞նչ փուլում են հիմա հայ-ռուսական հարաբերությունները:

– Համագործակցության ամբող­ջական դադարեցման ու Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի սկիզբը:

– Ի՞նչ ակնկալել առաջիկայում Մոսկվայում կայանալիք Պուտին- Փաշինյան հանդիպումից:

– Այդ հանդիպումը ոչ մի նոր բան չի բերելու, պետք չէ ավելորդ ակնկալիքներ ունենալ՝ վերջնական ամուսնալուծության սկիզբն է սա:

– Ռուսաստանը, ըստ Ձեզ, հեռանո՞ւմ է Հայաստանից:

– Ռուսաստանը հեռանում է Հայաստանից՝ Փաշինյանն է դա ուզում…

– Ի՞նչ նկատի ունեք ամուսնալուծություն ասելով, ինչպիսի՞ տեսք կունենա դա:

– ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուց հետո Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ սառն են լինելու, բայց Փաշինյանը Ռուսաստանի դեմ չի պատերազմի: Մենք ընդհանուր սահման չունենք: Վերջում ՝ նոր ձեւավորված հարաբերությունների պայմաններում Երեւանի ու Մոսկվայի միջեւ գործելու է վիզային ռեժիմ:

– Ասում եք՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունները սառն են լինելու՝ ինչքա՞ն սառը, թե՞ թշնամական:

– Հարաբերությունները սառն են լինելու: Երեւանի կողմից Ռուսաստանի նկատմամբ ցանկացած թշնամական քայլ ճնշվելու է:

– Հեռացող Ռուսաստանի ազդեցության գոտին, ըստ Ձեզ, ո՞ր երկիրը կգրավի Հայաստանում:

– Ռուսաստանի տեղը Հայաստանում կզբաղեցնի Թուրքիան, իսկ ռուսական ռազմաբազան կփակվի: Եվ Փաշինյանն ի վիճակի կլինի ամբողջությամբ դադարեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

– Դուք կարծում եք, որ ռազմաբազան ավելի շատ Հայաստանի՞ն է պետք, թե՞ Ռուսաստանին:

– Այդ ռազմաբազան Ռուսաստանին վաղուց պետք չէ՝ դեռեւս 2008 թվականից: Հայաստանի ապագան Լիխտենշտեյնն է․ նայեք՝ Լիխտենշտեյնի բնակչության քանակը որքան է (Լիխտենշտեյնի բնակչությունը, 2006 թ․ մարդահամարի տվյալներով, կազմել է ընդամենը 33 հազար 987 մարդ՝ Հ․ Ա․): Ժամանակակից Հայաստանը չի վերապրի Փաշինյանին՝ не переживет:

– Նկատի ունեք, որ հայաթափվելո՞ւ է Հայաստանը:

– Այո, մարդիկ հեռանալու են:

– Իսկ ի՞նչ է լինելու ՌԴ-ում բնակվող ազգությամբ հայերի հետ: Լուրեր կան, որ հնարավոր են մեծաքանակ դեպորտացիաներ՝ հայերի վտարում Ռուսաստանից:

– Հայերին Ռուսաստանում ոչինչ չի սպառնում: Փաշինյանն արդեն սկսել է հրաժարվել Ռուսաստանի գազից, գազի գինը Հայաստանում ավելի բարձր է լինելու, քան, օրինակ, Վրաստանում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ ԱԺ-ն քննարկում է Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը

#Ուղիղ․ ԱԺ-ն քննարկում է Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը Tue, 15 Sep 2026 10:08:12 +0400 Latest news…

9 րոպե ago

Սնելն օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դեսպաններին մեղադրել է ցինիզմի մեջ

Սնելն օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դեսպաններին մեղադրել է ցինիզմի մեջ Tue, 15 Sep 2026 09:53:23…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Գեղարքունիքի 3 համայնք ՔՊ-ն զավթել է, մեկը՝ ոչ

«Հրապարակ»․ Գեղարքունիքի 3 համայնք ՔՊ-ն զավթել է, մեկը՝ ոչ Tue, 15 Sep 2026 09:45:40 +0400…

31 րոպե ago

Մոսկվան արձագանքեց․ ՀՀ-ից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ ստացե՞լ են

Մոսկվան արձագանքեց․ ՀՀ-ից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ ստացե՞լ են Tue, 15 Sep 2026 09:37:06…

40 րոպե ago

ՎՏԲ-ն ավելացվել է Իրանի դեմ պատժամիջոցների ծրագրում

ՎՏԲ-ն ավելացվել է Իրանի դեմ պատժամիջոցների ծրագրում Tue, 15 Sep 2026 09:30:14 +0400 ԱՄՆ-ն ռուսական…

47 րոպե ago

Արծրունները շարունակում են ստել

Արծրունները շարունակում են ստել Tue, 15 Sep 2026 09:00:49 +0400 Ինչպե՞ս կարելի է 6 տարի…

1 ժամ ago