Ովքեր կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից

Ովքեր կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից

Tue, 15 Sep 2026 12:37:05 +0400


Սահմանադրական դատարանը կքննի այն օրենսդրական փոփոխությունների սահմանադրականությունը, որոնցով վերջին երկու տարիների ընթացքում առնվազն մեկ տարի Հայաստանից դուրս գտնված ՀՀ քաղաքացիները կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ սահմանադրականության ստուգման համար ընդունվել է Ազգային ժողովի 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած դիմումը։

Դիմողները վիճարկում են 2026 թվականի հուլիսի 3-ին իշխանության կողմից ընդունված նոր կարգավորումները։ Դրանց համաձայն՝ ընտրողների ցուցակների հրապարակմանը նախորդող երկու տարիների ընթացքում առնվազն մեկ տարի Հայաստանի տարածքից բացակայած քաղաքացիները չեն կարող օգտվել քվեարկելու իրավունքից։

ՍԴ-ն քննության է ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Գործի դատաքննությունը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին։ Քննությունը կիրականացվի գրավոր ընթացակարգով։

Գործով զեկուցող դատավոր է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը։ Պատասխանող կողմ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին

Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Wed, 16 Sep 2026 19:30:14 +0400 Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի…

10 րոպե ago

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի Wed, 16 Sep 2026 19:15:03 +0400 Լոս Անջելեսի…

25 րոպե ago

Պատրաստվում են ԵՄ-ի հետ «բացառիկ դաշինք» կնքել

Պատրաստվում են ԵՄ-ի հետ «բացառիկ դաշինք» կնքել Wed, 16 Sep 2026 19:00:40 +0400 Կանադան մտադիր…

40 րոպե ago

Փաշինյանի հրահանգը ՔՊ-ին

Փաշինյանի հրահանգը ՔՊ-ին Wed, 16 Sep 2026 18:45:14 +0400 ՔՊ պատգամավորներին հրահանգ է տրված՝ ընդդիմադիրներն…

55 րոպե ago

Որ դեպքում Ուկրաինական հակամարտությունն արդեն կարգավորված կլիներ, ըստ Լավրովի

Որ դեպքում Ուկրաինական հակամարտությունն արդեն կարգավորված կլիներ, ըստ Լավրովի Wed, 16 Sep 2026 18:30:58 +0400…

1 ժամ ago

«Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն

«Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն Wed, 16 Sep 2026 18:24:06…

1 ժամ ago