Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է

Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է

Tue, 15 Sep 2026 18:09:54 +0400


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ի կողմից Վ.Ս.-ին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի հանգամանքները:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Ս.-ն 2020 թվականից աշխատելով Գ.Մ.-ի մոտ որպես անասնապահ, ըստ պայմանավորվածության՝ պետք է վարձատրվեր 150.000-200.000 ՀՀ դրամ, սակայն որպես այդպիսին՝ աշխատավարձ չի ստացել, փոխարենը՝ ամսական մեկ կամ երկու անգամ, երբ գումար է անհրաժեշտ եղել, Գ.Մ.-ն նրան տվել է 50.000-100.000 ՀՀ դրամ:

Ըստ Գ.Մ.-ի՝ իրենից վերցված գումարները 6 մլն ՀՀ դրամով գերազանցել են վճարվելիք աշխատավարձը և Վ.Ս.-ն պետք է շարունակեր անվճար աշխատել մոտ 3 տարի, սակայն քննությամբ պարզվել է, որ դրանք ուռճացված գումարներ են:

Այսպիսով, Վ.Ս.-ն իր աշխատանքը սկսել է ամեն օր` առավոտյան ժամը 6-ից և ավարտել գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, հիմնականում առանց հանգստյան օրերի: Այդ ընթացքում ինչպես մանր եղջերավոր անասունի կորստի, այնպես էլ Վ.Ս.-ի՝ քնից ուշ արթնանալու, աշխատանքը թերի կատարելու կամ վատառողջ լինելու պատճառով աշխատանքի գնալուց հրաժարվելու դեպքում, Գ.Մ.-ն վերջինիս ծեծել է, հնչեցրել հայհոյանքներ և տարբեր տեսակի սպառնալիքներ՝ ստիպելով ամեն գնով շարունակել աշխատել:

Վ.Ս.-ն ծանր աշխատանքից դրդված մի քանի անգամ դիմել է փախուստի, մեկնել Երևան, սակայն Գ.Մ.-ն հարազատների նկատմամբ ճնշում գործադրելով, նրանց միջոցով իմացել է գտնվելու վայրը և կրկին տեղափոխել իր մոտ ու ստիպել աշխատել:

Գ.Մ.-ն Վ.Ս-ի նկատմամբ սահմանել է 24-ժամյա հսկողություն՝ պարտադրելով տեղյակ պահել իր ցանկացած շարժի մասին, արգելել է աշխատանքից հետո որևէ տեղ գնալ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը):

Նա կալանավորվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փորձել են հարձակվել Մեքքայի վրա

Փորձել են հարձակվել Մեքքայի վրա Thu, 17 Sep 2026 01:00:24 +0400 Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել…

11 րոպե ago

Մոտ կես միլիարդ դոլար են կորցրել՝ «անգրագետ գործարքի» պատճառով

Մոտ կես միլիարդ դոլար են կորցրել՝ «անգրագետ գործարքի» պատճառով Thu, 17 Sep 2026 00:30:25 +0400…

41 րոպե ago

Բասկովն անկեղծացել է ու պատմել իր կախվածությունների մասին

Բասկովն անկեղծացել է ու պատմել իր կախվածությունների մասին Thu, 17 Sep 2026 00:00:15 +0400 Ռուս…

1 ժամ ago

Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞

Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ Wed, 16 Sep 2026 23:57:42 +0400 Ձեզ թվում է…

1 ժամ ago

Նստակյացություն եւ թրոմբոզ

Նստակյացություն եւ թրոմբոզ Wed, 16 Sep 2026 23:45:16 +0400 Նստակյացությունը կարող է մարդու մոտ առաջացնել…

1 ժամ ago

Շվեդիայում ընդդիմությունն անսպասելի հաղթել է ընտրություններում

Շվեդիայում ընդդիմությունն անսպասելի հաղթել է ընտրություններում Wed, 16 Sep 2026 23:30:17 +0400 Շվեդիայի ձախակենտրոն ընդդիմությունը…

2 ժամ ago