3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

Tue, 15 Sep 2026 21:02:44 +0400


Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալը սկսել էին իրացնել դեռևս օգոստոսի 13-ին։ Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Արշակունյաց պողոտայում ձերբակալել և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին էին տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 35 և 38 տարեկան երկու տղամարդու։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրանց ավտոմեքենայում հայտնաբերվել էր կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Հիմնավորվեց նաև քրեական ոստիկանների օպերատիվ տեղեկությունը, որ տղամարդիկ թմրանյութը ձեռք էին բերել մի կնոջից։ Օգոստոսի 19-ին իր շենքի բակում ձերբակալվեց և նախաքննական մարմին ներկայացվեց նաև կինը։

Նույն օրը դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ կնոջ տանը նույնպես հայտնաբերվեց կոկաինի նմանվող զանգված։ Նրան առաջադրվեց մեղադրանք և խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը:

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ կինը թմրանյութը ձեռք է բերել Արարատի մարզի Մրգավան գյուղում բնակվող 49-ամյա մի տղամարդուց։ Սեպտեմբերի 11-ի երեկոյան, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկային ծառայողների հետ, քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին 49-ամյա տղամարդուն և իր վարած «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա՝ ներկայացրին վարույթն իրականացնող մարմին:

Դատարանի որոշմամբ նույն օրը Մրգավան գյուղի նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին 225 գրամ մարիխուանայի և 110 գրամ կոկաինի նմանվող զանգվածներ, հոգեմետ 17 դեղահաբ, մարիխուանայի հետքերով աղաց, զիպ փականով տոպրակներ։ Հայտնաբերվեց նաև չհրկիզվող պահարան, որում կար 810 հազար ռուբլի, մոտ երկուսուկես միլիոն դրամ և 33 500 դոլար։

Ըստ տեղեկության՝ սրանք թմրանյութերի իրացումից ստացված գումարներ են։ 49-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Fri, 20 Nov 2026 19:34:43 +0400 Նոյեմբերի 20-ին…

16 րոպե ago

Դեմ է, որ Starlink-ն օգտագործվի ռազմական նպատակներով

Դեմ է, որ Starlink-ն օգտագործվի ռազմական նպատակներով Fri, 20 Nov 2026 19:30:47 +0400 Իլոն Մասկը…

20 րոպե ago

Զելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները

Զելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները Fri, 20 Nov 2026 19:24:35 +0400 Ուկրաինայի նախագահ…

26 րոպե ago

Հայաստանը Եվրոպայից իրեն պետք եղածից ավելին չի վերցնի

Հայաստանը Եվրոպայից իրեն պետք եղածից ավելին չի վերցնի Fri, 20 Nov 2026 19:15:39 +0400 Անկախ…

35 րոպե ago

Պեսկովը խոսել է Թրամփից ստացված գովասանքի մասին

Պեսկովը խոսել է Թրամփից ստացված գովասանքի մասին Fri, 20 Nov 2026 19:05:15 +0400 Ռուսաստանի նախագահի…

46 րոպե ago

ՊՆ պաշտոնյան յուրացրել է 280 հազար դոլար

ՊՆ պաշտոնյան յուրացրել է 280 հազար դոլար Fri, 20 Nov 2026 19:00:43 +0400 Ուկրաինայում այդ…

50 րոպե ago