Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ

Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ

Tue, 15 Sep 2026 21:36:38 +0400


Դավիթ Անանյանը գրում է․

«Ես դաշնակցական չեմ։ Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջին տարիների գործունեության և որոշ քաղաքական որոշումների նկատմամբ ունեմ վերապահումներ։ Բայց դա ինձ չի խանգարում հստակ արձանագրել, որ ավելի քան 135 տարվա պատմություն ունեցող այս կուսակցության ներդրումը հայ ինքնության պահպանման, ազգային գաղափարների շուրջ համախմբման և հատկապես Սփյուռքում հայկական կազմակերպված կյանքի շարունակականության ապահովման գործում համարում եմ անգնահատելի։ Նրա պատմության հակասությունները չեն ջնջում այդ վաստակը։

Ազգային ժողովի ամբիոնից Արման Եղոյանի՝ դաշնակցականությունն արմատախիլ անելու և Քրիստինե Վարդանյանին վերջին դաշնակցականը տեսնելու հայտարարությունը քաղաքական այլակարծության մերժման բացահայտ դրսևորում է։ Երբ իշխանության ներկայացուցիչը որևէ քաղաքական ավանդույթի վերացումը ներկայացնում է որպես Հայաստանի հարատևության նախապայման, նա այդ ավանդույթի կրողներին հռչակում է պետականության համար վտանգ։ Այդտեղից քաղաքական բացառումից մինչև հալածանքի ճանապարհը վտանգավոր կերպով կարճանում է։

Հայտարարության ծանրությունը չի վերանում այն պարզաբանմամբ, թե խոսքը ֆիզիկական վերացման մասին չէր։ Քաղաքական անհանդուրժողականությունն սկսվում է նաև այն պահից, երբ մարդկանց ասվում է՝ ձեր համոզմունքներով դուք տեղ չունեք ձեր երկրի ապագայում։ Իսկ ելույթի ոճից հեռավորություն պահելով՝ դրա բովանդակությանը համաձայնելը միայն խորացնում է խնդիրը։

Այս ելույթը պետք է դիտարկել իշխանության ավելի լայն քաղաքական վարքագծի շրջանակում՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի, ազգային գաղափարների արժեզրկման, Հայաստան–Սփյուռք կապի թուլացման և արցախահայության իրավունքների օրակարգից նահանջի համատեքստում։ Այս ուղղությունները միասին բացահայտում են ազգային ինքնության կազմակերպված հենարանները թուլացնելու քաղաքական տրամաբանություն։ Արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հայրենիք վերադառնալու իրավունքն էլ այդ համատեքստում մարդկային հիմնարար իրավունք է, որի պաշտպանությունից հրաժարումը չի կարելի ներկայացնել որպես խաղաղասիրություն։

Դաշնակցության դեմ այս թշնամանքը նաև արտաքին քաղաքական իմաստ ունի։ Հայկական պահանջատիրությունը, Սփյուռքի կազմակերպված ներուժն ու հայկական շահերի միջազգային պաշտպանությունը հակազդում են Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը։ Այդ ներուժի ներսից վարկաբեկումն ու թուլացումը գործնականում նպաստում են նրանց նպատակներին։ Հենց այս հետևանքների պատճառով իշխանության վարքագիծը քաղաքականապես պետք է գնահատվի որպես արտաքին շահերին ենթարկված, իր էությամբ՝ խամաճիկային։

ՀՅԴ-ին կարելի է քննադատել, նրա հետ կարելի է սկզբունքային չհամաձայնվել, նույնիսկ՝ պայքար մղել՝ մերժելով նրա որոշումները։ Բայց որևէ իշխանություն իրավունք չունի իրեն վերապահել հայ քաղաքական մտքի ընդունելի սահմանները որոշելու և իրեն ոչ հարմար ավանդույթներն արմատախիլ անելու առաքելություն։ Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ։ Եվ Հայաստանի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս Հայաստանի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է բրիտանական վարչապետի հայրը

Մահացել է բրիտանական վարչապետի հայրը Tue, 15 Sep 2026 22:00:24 +0400 Մահացել է Մեծ Բրիտանիայի…

22 րոպե ago

ՔՊ-ն արժեզրկում է խորհրդարանի իմաստը

ՔՊ-ն արժեզրկում է խորհրդարանի իմաստը Tue, 15 Sep 2026 21:45:37 +0400 Լսելով Ազգային ժողովի իններորդ…

36 րոպե ago

Ինչքան է կազմել Ադրբեջանից Հայաստան արտահանումը՝ գումարային արտահայտությամբ

Ինչքան է կազմել Ադրբեջանից Հայաստան արտահանումը՝ գումարային արտահայտությամբ Tue, 15 Sep 2026 21:30:17 +0400 Ադրբեջանից…

52 րոպե ago

Մեր ժողովրդին ստորացնում է թշնամին, հիմարի տեղ է դնում սեփական իշխանությունը

Մեր ժողովրդին ստորացնում է թշնամին, հիմարի տեղ է դնում սեփական իշխանությունը Tue, 15 Sep 2026…

1 ժամ ago

3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Tue, 15 Sep 2026 21:02:44 +0400 Քրեական ոստիկանության…

1 ժամ ago

Ինչպես դժգոհ լրագրողը նոր լրատվական ուղղություն հիմնեց

Ինչպես դժգոհ լրագրողը նոր լրատվական ուղղություն հիմնեց Tue, 15 Sep 2026 21:00:24 +0400 Ամերիկյան լրագրության…

1 ժամ ago