ՔՊ-ն արժեզրկում է խորհրդարանի իմաստը

ՔՊ-ն արժեզրկում է խորհրդարանի իմաստը

Tue, 15 Sep 2026 21:45:37 +0400


Լսելով Ազգային ժողովի իններորդ գումարման նիստերը՝ ինձ մոտ մի հարց է առաջանում. ի վերջո, ԱԺ-ն պետության կարևորագույն մարմի՞նն է, որտեղ քաղաքացին պետք է լսի իր երկրի և իրեն վերաբերող խնդիրների ու դրանց լուծումների մասին, թե՞ մի վայր, որտեղ պետք է անընդհատ լսի, թե ով ում, ինչում է մեղադրում։

Վերջիվերջո, միմյանց հասցեին անվերջանալի մեղադրանքներ հնչեցնելուց չեն ծնվելու այնպիսի օրենքներ, որոնք կարող են թեթևացնել քաղաքացիների կյանքը, լուծել նրանց առջև ծառացած կոնկրետ խնդիրները կամ բարելավել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։

Այո՛, Ազգային ժողովը նաև քաղաքական բանավեճի հարթակ է։ Բայց քաղաքական բանավեճը չպետք է վերածվի բամբասանքի, հորինված կամ չապացուցված մեղադրանքները հակառակորդին վերագրելու և սեփական անձի կամ քաղաքական ուժի ինքնահաստատման միջոցի։

Իններորդ գումարման ԱԺ-ի գործունեության մեկնարկից ի վեր հասարակությունը, որպես այդպիսին, ավելի շատ լսում է փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ ու քաղաքական հաշվեհարդարներ, քան այն օրենսդրական նախաձեռնությունները, խնդիրների քննարկումը, որն իրականում կարող է բարելավել իր կյանքը։

Եվ այս իրավիճակը բացառապես ստեղծում է իշխող ՔՊ-ն, որին այլ բան, քան աղմուկ-աղաղակով սրան-նրան մեղադրելը չի հաջողվում։ Ունենք մի իրավիճակ, երբ իրենց քաղաքական հակառակորդներին բանտարկել են իրենց իսկ հնչեցրած մեղադրանքների համար, բայց իրենց են վերապահել դատավորի և դատախազի գործառույթները, և իրական դատարանի որոշումներից առաջ իրենք արդեն դատել` պրծել են։

Իսկ այն մի քանի օրենսդրական նախագծերը, որոնք ընդունվել են, ոչ թե հասարակության խնդիրների լուծմանն են ուղղված, այլ՝ իշխանության խնդիրների։ Իշխանության համար կարևոր օրենսդրական նախաձեռնություններն էլ ընդունվում են մեծամասնության ձայներով՝ ընդդիմության հակափաստարկները լսելու և դրանց շուրջ իրական, բովանդակային բանավեճ ծավալելու փոխարեն։ Արդյունքում քաղաքական բանավեճի հնարավորությունը վերածվում է փոխադարձ մեղադրանքների ու բամբասանքի, ինչից, թերևս, ամենաշատն օգտվում է իշխանությունը, քանի որ չունի իրական օրակարգ՝ քաղաքացու կյանքը բարելավելու համար։

Քաղաքացին ԱԺ-ից պետք է լսի՝ ինչպես են լուծվելու իր խնդիրները, ինչպես է բարելավվելու իր սոցիալական վիճակը, ինչպես է ապահովվելու երկրի անվտանգությունը, ինչպես են ստեղծվելու աշխատատեղեր, ինչպես է պետությունը դառնալու ավելի արդար ու արդյունավետ։ Իսկ եթե խորհրդարանի ամբիոնը հիմնականում օգտագործվում է միմյանց մեղադրելու, անցյալը վերաթվարկելու և քաղաքական հակառակորդին վարկաբեկելու համար, ապա պետք է հարց տանք՝ իսկ ո՞ւր է այն Ազգային ժողովը, որը պետք է ներկայացնի քաղաքացու շահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է բրիտանական վարչապետի հայրը

Մահացել է բրիտանական վարչապետի հայրը Tue, 15 Sep 2026 22:00:24 +0400 Մահացել է Մեծ Բրիտանիայի…

8 րոպե ago

Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ

Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Tue, 15 Sep 2026 21:36:38 +0400 Դավիթ Անանյանը…

31 րոպե ago

Ինչքան է կազմել Ադրբեջանից Հայաստան արտահանումը՝ գումարային արտահայտությամբ

Ինչքան է կազմել Ադրբեջանից Հայաստան արտահանումը՝ գումարային արտահայտությամբ Tue, 15 Sep 2026 21:30:17 +0400 Ադրբեջանից…

38 րոպե ago

Մեր ժողովրդին ստորացնում է թշնամին, հիմարի տեղ է դնում սեփական իշխանությունը

Մեր ժողովրդին ստորացնում է թշնամին, հիմարի տեղ է դնում սեփական իշխանությունը Tue, 15 Sep 2026…

53 րոպե ago

3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Tue, 15 Sep 2026 21:02:44 +0400 Քրեական ոստիկանության…

1 ժամ ago

Ինչպես դժգոհ լրագրողը նոր լրատվական ուղղություն հիմնեց

Ինչպես դժգոհ լրագրողը նոր լրատվական ուղղություն հիմնեց Tue, 15 Sep 2026 21:00:24 +0400 Ամերիկյան լրագրության…

1 ժամ ago