Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա․ մանրամասներ

Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա․ մանրամասներ

Wed, 16 Sep 2026 10:22:23 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին մեկնելու է Գերմանիա՝ Հեսսենի խաղաղության մրցանակ ստանալու, տեղեկանում ենք Գերմանիայի Հեսսեն երկրամասի խորհրդարանի կայքէջից։

Ըստ հաղորդագրության, մրցանակը շնորհվում է «Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար»։

«Մրցանակը արժևորում է 51-ամյա քաղաքական գործչի շարունակական ջանքերը՝ երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ։ Լինելով 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» առաջնորդներից մեկը՝ նա ճանապարհ հարթեց խորհրդարանական ընտրությունների անցկացման համար և այդ ժամանակից ի վեր, որպես վարչապետ, երկիրը խաղաղության հաստատմանն ուղղված ուղով առաջնորդում է դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի աջակցությամբ նրան հաջողվեց 2025 թվականի օգոստոսին հարևան պետության՝ Ադրբեջանի նախագահի հետ ընդունել խաղաղության մասին համատեղ հռչակագիր, ինչպես նաև նախաստորագրել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը»,- ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, մրցանակը նաև ունի դրամական բաղադրիչ՝ 25 հազար եվրո։

Հեսսենի խաղաղության մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ Վիսբադենում։ Գերմանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մրցանակը Փաշինյանին կհանձնի Հեսսենի խորհրդարանի նախագահ Աստրիդ Վալմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքել

«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքել Fri, 06 Nov 2026 22:30:44 +0400 Բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյան՝…

10 րոպե ago

50 Cent-ը Փի Դիդիին «բանտում ևս բազում օրեր» է մաղթել

50 Cent-ը Փի Դիդիին «բանտում ևս բազում օրեր» է մաղթել Fri, 06 Nov 2026 22:23:18…

17 րոպե ago

FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար

FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար Fri, 06 Nov…

31 րոպե ago

Ինչ սխալներ են անում բուժման ընթացքում

Ինչ սխալներ են անում բուժման ընթացքում Fri, 06 Nov 2026 22:00:03 +0400 Ռուս բժիշկ՝ ուռուցքաբան,…

40 րոպե ago

Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Fri, 06 Nov 2026 21:56:24 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

44 րոպե ago

Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում

Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում Fri, 06 Nov 2026 21:45:20…

55 րոպե ago