Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա․ մանրամասներ

Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա․ մանրամասներ

Wed, 16 Sep 2026 10:22:23 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին մեկնելու է Գերմանիա՝ Հեսսենի խաղաղության մրցանակ ստանալու, տեղեկանում ենք Գերմանիայի Հեսսեն երկրամասի խորհրդարանի կայքէջից։

Ըստ հաղորդագրության, մրցանակը շնորհվում է «Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար»։

«Մրցանակը արժևորում է 51-ամյա քաղաքական գործչի շարունակական ջանքերը՝ երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ։ Լինելով 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» առաջնորդներից մեկը՝ նա ճանապարհ հարթեց խորհրդարանական ընտրությունների անցկացման համար և այդ ժամանակից ի վեր, որպես վարչապետ, երկիրը խաղաղության հաստատմանն ուղղված ուղով առաջնորդում է դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի աջակցությամբ նրան հաջողվեց 2025 թվականի օգոստոսին հարևան պետության՝ Ադրբեջանի նախագահի հետ ընդունել խաղաղության մասին համատեղ հռչակագիր, ինչպես նաև նախաստորագրել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը»,- ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, մրցանակը նաև ունի դրամական բաղադրիչ՝ 25 հազար եվրո։

Հեսսենի խաղաղության մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ Վիսբադենում։ Գերմանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մրցանակը Փաշինյանին կհանձնի Հեսսենի խորհրդարանի նախագահ Աստրիդ Վալմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքուն և Անկարան քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Բաքուն և Անկարան քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը Tue, 15 Sep 2026 14:51:51 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով