Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Իրանի պատճառով սպառնում է երկրներին․ Հայաստանի՞ն էլ հերթը կհասնի

Իրանի պատճառով սպառնում է երկրներին․ Հայաստանի՞ն էլ հերթը կհասնի

Tue, 25 Aug 2026 10:00:44 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է անցկացնում աշխարհի տարբեր առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց դադարեցնել Իրանի հետ բոլոր շփումները, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Նրա պնդմամբ, «նախագահը զանգահարում է համաշխարհային առաջնորդներին՝ Իրանի հետ համագործակցությունը դադարեցնելու կոնկրետ խնդրանքով»։

Նախարարը չի մանրամասնել, թե որ պետությունների ղեկավարներին է զանգահարել Թրամփը։

«Մենք արդեն տեսնում ենք որոշ արդյունքներ, և ես վստահ եմ, որ նախագահը, ինչպես բոլորդ գիտեք, շատ համոզիչ է։ Իր զանգերից բացի, մենք այցելություններ և զանգեր ենք կատարում Պետդեպից և Ֆինանսների նախարարությունից, որոնց ընթացքում մենք հստակորեն փոխանցում ենք առաջնորդներին, երկրներին և կազմակերպություններին, թե ինչ ենք ակնկալում նրանցից և ինչ ժամկետներում։ Եվ ես կարծում եմ, որ եթե նրանք չարձագանքեն, դուք շատ շուտով կտեսնեք նրանց գործողությունների հետևանքները», – հավելել է Բեսենթը։

Ավելի վաղ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ «տնտեսական Դ-օր»-ի (վճռորոշ հարձակման) և պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցների կիրառման մասին՝ ի կատարումն Թրամփի որոշման։

նոր պատժամիջոցները կլինեն Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու արշավի մի մասը, որը ԱՄՆ նախագահը հայտարարել էր օգոստոսի 20-ին։ Նա սպառնացել է «մեծ տնտեսական հետևանքներով» ցանկացած երկրի համար, որը որևէ աջակցություն կցուցաբերի Իրանին։

Հաշվի առնելով, որ Հայաստանը ևս սերտ հարաբերություններ ունի հարևան ու բարեկամ Իրանի հետ, չի բացառվում, որ Թրամփը դիմի նաև Հայաստանին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հույս ունեին՝ Իրանը Վենեսուելայի նման հեշտությամբ գրավել, բայց՝ չստացվեց․ Մասուդ Փեզեշկիան

Հույս ունեին՝ Իրանը Վենեսուելայի նման հեշտությամբ գրավել, բայց՝ չստացվեց․ Մասուդ Փեզեշկիան Mon, 24 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով