Կիրակի , 21 Հունիսի 2026

Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի հայտարարությունը

Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի հայտարարությունը

Sat, 20 Jun 2026 20:02:36 +0400


2026 թվականի մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ խուզարկություններ են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, Անդրանիկ Թևանյանի բնակարանում, ավտոտնակում և մեքենայում, ինչի արդյունքում, ի թիվս այլնի, առգրավվել են նաև «7or.am» լրատվավերլուծական կայքի տեխնիկական միջոցները, որոնցով ապահովվում էր կայքի անխափան աշխատանքը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԶԼՄ–ների ասոցացիան։

«Արդյունքում «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը այդ օրվանից ցայսօր պարալիզացված է: Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը:

Միանշանակ է, որ այն ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեության սկզբունքին՝ ցավով արձանագրելով, որ սույն գործելաոճը դարձել է կրկնվող:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան ՊԱՀԱՆՋՈՒՄ Է․

Անհապաղ վերադարձնել «7or.am»լրատվամիջոցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան՝ կայքի բնականոն գործունեությունը աշխատանքային հուն վերադարձնելու նպատակով։

Ապագայում զերծ մնալ լրատվամիջոցի պարալիզացում առաջացնող գործելաոճից, անկախ հանգամանքից, թե ինչ վարույթի շրջանակում է իրականացվել գործողությունը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի անդամ լրատվամիջոցներս, այս դեպքում ևս,վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ տեխնիկապես և մասնագիտական ռեսուրսներով օժանդակել «7or.am» լրատվականին՝ աջակցելով, որպեսզի նրանց մեդիա արտադրանքի շարունակականությունն ապահովվի մինչև տեխնիկայի վերադարձը և լրատվամիջոցի բնականոն գործունեության լիարժեք վերականգնումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում

«Հրապարակ». Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում Sat, 20 Jun 2026 08:45:20 +0400 Խորհրդարանական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով