Վաղը ձեր բիզնեսն են փակելու՝ հարկային ստուգումներ անվան տակ

Վաղը ձեր բիզնեսն են փակելու՝ հարկային ստուգումներ անվան տակ

Wed, 16 Sep 2026 14:21:44 +0400


Վաղը ձեր բիզնեսն են փակելու՝ հարկային ստուգումներ անվան տակ, առանց որեւէ իրավական հիմքի

Քննչական կոմիտեն այդպես էլ չի կարողանում նշել Քրեական դատավարության օրենսգրքի և ոչ մի հոդված, որը քննիչին իրավունք է տալիս իրականացնել «կապարակնքում» կամ կիրառել «ժամանակավոր սահմանափակում»։

ՔԴՕ 208-րդ հոդվածով սահմանված քննչական գործողությունների սպառիչ ցանկում նման հասկացություն պարզապես գոյություն չունի։

Կոմիտեի պաշտոնական հայտարարությունը, թե «իրավասու չէ մեկնաբանելու քննիչի լիազորությունները», իրավական ինքնախոստովանություն է, որ իրենք կիրառել են օրենքով չնախատեսված, ապօրինի գործիքակազմ։

Խուզարկությունն ավարտվելուց և փաստաթղթերն առգրավելուց հետո տարածքները շարունակում են փակ մնալ «անորոշ ժամկետով»։

ՊԵԿ աշխատակիցների հնարավոր ստուգումները չեն կարող հիմք հանդիսանալ քրեադատավարական կարգով տնտեսվարողի գործունեությունն ամբողջությամբ կաթվածահար անելու համար։

Կոմիտեի պնդումը, թե նման ապօրինի սահմանափակումների վերաբերյալ «առանձին վիճակագրական հաշվառում չի վարվում», վկայում է այն մասին, որ բիզնեսների ապօրինի փակումը դարձել է անհաշվետու և կամայական պրակտիկա։

Շարքային քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարում. Հարյուրավոր աշխատակիցներ զրկված են աշխատանքի իրավունքից (ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդված) և նույնիսկ իրենց անձնական իրերը տարածքից դուրս բերելու հնարավորությունից՝ առանց որևէ դատավարական կարգավիճակի։

Քաղաքական թեզեր ելույթի համար

Իշխանությունը քրեական դատավարությունը վերածել է տնտեսական ռեկետի և քաղաքական ճնշման գործիքի։ Քննչական մարմինները հորինում են օրենքում չգոյություն ունեցող «սահմանափակումներ»՝ հարվածելու համար իրենց ոչ հաճելի բիզնեսներին։ Սա իրավական պետություն չէ, սա պետականացված կամայականություն է։
Երբ պատգամավորական հարցմանն ի պատասխան պաշտոնապես գրում են՝ «մենք իրավասու չենք մեկնաբանել օրենքը», դա նշանակում է ընդամենը մեկ բան. չունեն ոչ մի հոդված, ոչ մի օրինական հիմք։ Փակում են բիզնեսները՝ «մենք այդպես որոշեցինք» սկզբունքով։

Սպառնալիք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն և տնտեսվարողին

Այսօր «Toyota»-ն է, «Orange Fitness»-ը կամ «Play City»-ն, վաղը լինելու է փոքր խանութը, ատամնաբուժարանը կամ արտադրամասը։ Եթե պետական ապարատը կարող է առանց օրենքի հոդվածի, «անհայտ ժամկետով» կապարակնքել խոշոր ընկերությունները, ապա Հայաստանում ոչ մի տնտեսվարող և ոչ մի ներդրող պաշտպանված չէ։

Անորոշությունը տնտեսության թիվ մեկ թշնամին է։ Երբ քննչական մարմինը հայտարարում է, թե «չգիտի» երբ կբացվեն տարածքները և չի վարում նույնիսկ վիճակագրություն, սա ոչ թե հանցագործության բացահայտում է, այլ տնտեսական ահաբեկչություն սեփական տնտեսության նկատմամբ։

Ագնեսա Խամոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

5 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

5 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

6 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

6 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

6 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

6 ժամ ago