Հայկական ֆուտբոլի համար ռեկորդային գնով տրանսֆեր

Հայկական ֆուտբոլի համար ռեկորդային գնով տրանսֆեր

Wed, 16 Sep 2026 16:15:14 +0400


«Նոան» պաշտոնապես ներկայացրել է իր նորեկին՝ սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարին, որի տեղափոխությունը ակումբի համար դարձել է պատմական նշանակության գործարք։

Transfermarkt-ի գնահատմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո։ Այս ցուցանիշով Զդելարի տեղափոխությունը համարվում է հայկական ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային տրանսֆեր։

Սերբ կիսապաշտպանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «ՕՖԿ Բելգրադում»։ 2015 թվականին նա տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», որի կազմում դարձել է Հունաստանի չեմպիոն։

Զդելարը հետագայում հանդես է եկել նաև «Մալյորկայում», «Պարտիզանում», Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Զենիթում»։ «Պարտիզանի» կազմում նա երկու անգամ նվաճել է Սերբիայի գավաթը, իսկ ԲԿՄԱ-ի հետ ևս երկու անգամ դարձել Ռուսաստանի գավաթակիր։

Նորեկի միջազգային կարիերայի ամենանշանակալի նվաճումներից մեկը գրանցվել է 2015 թվականին, երբ Սերբիայի Մ-20 հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի չեմպիոն։ Սերբիայի ազգային թիմում Զդելարը մասնակցել է 9 հանդիպման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վարդանով

Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վարդանով Wed, 16 Sep 2026 20:10:20 +0400 Latest…

7 րոպե ago

Երկիր մուտք գործելու կանոնները խստացրել են

Երկիր մուտք գործելու կանոնները խստացրել են Wed, 16 Sep 2026 20:00:53 +0400 Չինաստանի իշխանությունները ընդունել…

17 րոպե ago

Գարիկ Սարգսյանն ինձնից հաշվեհարդար է տեսել, դիմում եմ Փաշինյանին. Մհեր Ղազարյան

Գարիկ Սարգսյանն ինձնից հաշվեհարդար է տեսել, դիմում եմ Փաշինյանին. Մհեր Ղազարյան Wed, 16 Sep 2026…

17 րոպե ago

Ինչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից

Ինչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից Wed, 16 Sep…

32 րոպե ago

Պուտինն ու Փաշինյանը համաձայնել են

Պուտինն ու Փաշինյանը համաձայնել են Wed, 16 Sep 2026 19:36:50 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը…

41 րոպե ago

Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին

Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Wed, 16 Sep 2026 19:30:14 +0400 Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի…

47 րոպե ago