«Հրապարակ»․ Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը

«Հրապարակ»․ Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը

Thu, 17 Sep 2026 08:15:29 +0400


Նոյեմբերի 29-ին Լոռվա մարզի Սպիտակ քաղաքում եւս ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու։ ՔՊ-ի թեկնածուն գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն է: Քարոզարշավը դեռ չսկսված՝ Սպիտակի համայնքապետ Նիկողոսյանը գործի է անցել` համայնքներում ներքաղաքային տրանսպորտն է անվճար դարձրել, կազմակերպել է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը, որի ամենաաշխույժ եւ ժպտերես մասնակիցը հենց ինքը` համայնքապետն է եղել:

Օրեր առաջ էլ Սպիտակի ավագանին համաձայնություն տվեց համայնքապետի ներկայացրած նախագծին, ըստ որի՝ 2027թ. հունվարի 1-ից Սպիտակի համայնքային ենթակայության մանկապարտեզները Սպիտակի քաղաքացիների համար կդառնան անվճար: Համայնքապետարանի պաշտոնական էջում գրված է, որ Քաջայր Նիկողոսյանի կողմից մանկապարտեզների ծառայությունն անվճար դարձնելու նախաձեռնությունը եղել է 2026 թվականի հունվարին, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարում հնարավոր չէր փոխել ավագանու կողմից սահմանված տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը, որոնք 2026 թվականի համար սահմանվել էին դեռեւս 2025 թ. տարեվերջին, ուստի դա հնարավոր կլինի անել 2027թ. հունվարի 1-ից։

Համայնքապետի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչի հաշվին է Սպիտակ քաղաքում քաղաքային տրանսպորտն անվճար դարձել, եւ երբվանից է բնակչությունն օգտվում անվճար տրանսպորտից։ «Անվճար տրանսպորտը գործում է օգոստոսի 1-ից՝ 1 քաղաքային եւ 20 գյուղական համայնքներում: Նախապես բյուջեով հաշվարկել էինք ծախսերը, մարտ ամսին մրցույթ հայտարարել` երթուղիներ ձեռք բերելու համար: Ասեմ, որ 2026 թվականի արտադրության երթուղայիններ ենք ձեռք բերել՝ համայնքային միջոցների հաշվին: Հունվարից էլ մանկապարտեզներն անվճար կլինեն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պուտինը եվրոպական ներկայացուցիչներին առաջարկել է այցելել Ռուսաստան

Պուտինը եվրոպական ներկայացուցիչներին առաջարկել է այցելել Ռուսաստան Fri, 20 Nov 2026 15:30:27 +0400 Ռուսաստանի նախագահ…

16 րոպե ago

Հայաստանի ոչ մի ղեկավար իրեն թույլ չի տվել հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի ոչ մի ղեկավար իրեն թույլ չի տվել հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյան…

23 րոպե ago

Արցախից եկանք ադրբեջանցի չդառնալու համար, եկանք՝ այստեղ են դարձնում

Արցախից եկանք ադրբեջանցի չդառնալու համար, եկանք՝ այստեղ են դարձնում Fri, 20 Nov 2026 15:15:02 +0400…

31 րոպե ago

Լրիվ տեղին է, որ Նիկոլը սկսի ընդդիմության նախապայմանները կատարել

Լրիվ տեղին է, որ Նիկոլը սկսի ընդդիմության նախապայմանները կատարել Fri, 20 Nov 2026 14:58:43 +0400…

48 րոպե ago

Մի՛ տվայտվեք, մեկ է՝ ալիևյան Սահմանադրությունը տեղ չունի Հայաստանում

Մի՛ տվայտվեք, մեկ է՝ ալիևյան Սահմանադրությունը տեղ չունի Հայաստանում Fri, 20 Nov 2026 14:47:52 +0400…

59 րոպե ago

Ճակատին մեխ էլ խփես՝ հրաժարական չի տա…

Ճակատին մեխ էլ խփես՝ հրաժարական չի տա… Fri, 20 Nov 2026 14:45:03 +0400 Ամենօրյա այդքան…

1 ժամ ago